Քաղաքական 20:54 02/03/2021 Հայաստան

Արմեն Սարգսյա՛ն, հավասարապես կրում եք դավաճանի խարանը, պատասխան եք տալու. իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդության հարցով մինչև վաղը Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելուն։

«Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին:

Հանրապետության նախագահի այսօրվա՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկության վերաբերյալ հայտարարությունն ոչ այլ ինչ է, քան քաղաքականապես ճնշված կամակատարի ճիգ, որով առավելապես փաստել է իր գործողությունների հակասահմանադրականությունը։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Չեն կարող անտեսվել նաև հրամանագրի ստորագրմանն առարկելու համար հիմք հանդիսացած իրավական առումով խնդրահարույց մեկնաբանությունները, իրավակիրառ պրակտիկան, օրենքի հնարավոր բացը:․․․․ Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը»։

Պարոն նախագահ, եթե Դուք նշում եք իրավակիրառական պրակտիկայի մասին, ապա պետք է առնվազն հիշեք, որ թե՛Մովսես Հակոբյանին,  թե՛ Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատել եք հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, այլ ոչ թե Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը։

Բարի եղեք, տանը քաղաքական գործիչներ ընդունելուց զատ (առողջ եղեք)՝ վեր հանել և կրկին ընթերցել Ձեր իսկ կողմից 2018 թվականի մայիսի 24-ի և 2020 թվականի հունիսի 8-ի հրամանագրերը։ Այո, այդ հրամանագրերը ստորագրելիս հիմք եք ընդունել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածը, սակայն դրա 1-ին մասի կոնկրետ հիմքերը: Դեռ առիթ կունենանք առավել հանգամանալից խոսել նաև այդ հրամանագրերի առումով Ձեր հակասահմանադրական քայլերի մասին։

Եթե հերթական անգամ ցանկանում եք առաջնորդվել այն ցինիկ արտահայտությամբ՝ համ կույս մնալ, համ հաճույք ստանալ, բայց ոչ երբեք լինել պետության գլխի առաքելությունը կրող՝ հետևել Սահմանադրության պահպանմանը, լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ և առաջնորդվել բացառապես համապետական և համազգային շահերով, ապա այո կարող եք չստորագրել հրամանագիրը և դնել վերջակետ։ Իսկ հետո վերացական վերահսկողության կարգով դիմել Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու խնդրանքով։

Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության պահպանմանը հետևելը չի կարող սահմանափակվել Սահմանադրական դատարան դիմելու հայեցողական լիազորությամբ: Հանրապետության նախագահը Սահմանադրության պահպանմանը հետևելու իր գործառույթը պետք է կատարի առաջին հերթին իր սահմանադրական լիազորությունների իրականացմամբ։ Չեք կարող Սահմանադրությունն անտեսելով ղեկավարվել այն օրենքի դրույթներով, որի սահմանադրականությունը ինքներդ գտնում եք խնդրահարույց և ցանկանում եք այն վիճարկել։

Հանրապետության նախագահը իրավասու է կատարել այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ։ Իսկ Սահմանադրությունը Ձեզ ուղղակի լիազորել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, վարչապետի առաջարկությամբ՝ օրենքով սահմանված ժամկետով, ՄԻԱՅՆ նշանակել: Եվ ըստ այդմ, կարող եք Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասին ապավինել, պատսպարվել դրա տակ՝ Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված միայն նշանակման մասով։

Ի դեպ, խորհուրդ կտայի նաև շատ ուշադիր ընթերցել Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։

Դա նշանակում է ոչ թե Հանրապետության նախագահն իրացնում է իր հայեցողությունը, այլ, որ Հանրապետության նախագահը թույլ է տալիս անգործություն, չի կատարում Սահմանադրության պահանջները, դրանից բխող հետևանքներով հանդերձ։

Այն է՝ թույլ է տալիս Սահմանադրության կոպիտ խախտում, որը Ձեր պաշտոնանկության հիմքն է՝ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ի մասի ուժով։

Դուք Ձեր հակասահմանադրական քայլերով և թողտվությամբ փաստում եք ու հավասարապես մեղսակից եք այն հանցավոր, պետականակործան մոտեցումներում, որ Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերին գլխավոր շտաբին, գլխավոր շտաբի պետին մեղադրում է իրականում ոչ թե քաղաքական չեզոքություն չպահպանելու, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական չեզոքություն ՊԱՀՊԱՆԵԼՈՒ և իր քաղաքական կամակատարը չդառնալու մեջ, զինված ուժերի սահմանադրական առաքելությունը՝ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ ապահովելու մեջ։

Ուրեմն Արմեն Սարգսյան,  հավասարապես կրում եք դավաճանի խարանը։ Ամոթ և անեծք ձեզ և ձեր նմաններին։ Պատասխան եք տալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:12
Մենք արդեն ոչ թե Արցախի, այլ Սյունիքի կռիվ ենք տալիս. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Եվ այդ կռիվը ոչ թե թուրքի, այլ ՀՀ իշխանությունների դեմ է։ Ասում ու իմ խոսքերին էլ չեմ կարողանում հավատալ։ Էս ու՞ր ենք հասել...»։
Աղբյուր` Panorama.am
10:02
ԲԴԽ-ն արդարանում է. 21 դատավոր արձակուրդում է, 7 դատավոր կորոնավիրուսով հիվանդ
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տարածել է պարզաբանում, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
10:00
Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև
Հիշեցնում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայ ժողովուրդը կրկին արյունալի իրադարձությունների և խոշտանգումների զոհ է դարձել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». Նոր ոճ նիկոլական լրագրության մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլի Հանրային հեռուստաընկերությունում ամեն ինչ հնարավոր է: Ապրիլի 3-ին պատրաստված մի ռեպորտաժ՝...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Իրավունք». «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ. Այս ամենի թիկունքում կանգնած է Մհեր Գրիգորյանը
«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցի վրա գտնվող...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Տեր-Պետրոսյանը զղջում է և իր ափսոսանքն է հայտնում հայտնի «պատուհասին» աճեցնելու և կյանքի ուղեգիր տալու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն սկսել է ապաշխարել։ Պատճառն իր...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Երեք տարի առաջ՝ «Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Արցախում խոսում են, որ Մուրադովի փոխարեն հնարավոր է Արցախ գործուղեն մի ռուս ծովակալ գեներալի
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում. Սահմանադրագետ
«Իրավունք» թերթը գրում է. «ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ,...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Արման Բաբաջանյանը կարծում է, որ ինքն իշխանության և նախկինների այլընտրանքն է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը բանակցում է...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Լիլիթ Թադևոսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Հրապարակ». Արցախի նախագահը Մոսկվայում պատրաստվում է տուն գնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կնոջ հետ մասնավոր այցով գտնվում է Մոսկվայում: Նախօրեին մենք...
Աղբյուր` Panorama.am
09:34
ԱՄՆ սենատոր․Ոչ միայն հիշում ենք 1.5 միլիոն հայերին, այլև պատմության մեջ նոր դարաշրջան ենք սկսում
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ, երբ հայտնի է դարձել, որ Բայդենի...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կմասնակցի ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին
«Հայաստան այցելել հատկապես այս տարի, երբ այս երկիրն առավել քան երբևէ զգում է Ֆրանսիայի բարեկամության և աջակցության կարիքը, ինձ համար ակնհայտ կարևորություն է ներկայացնում»։
Աղբյուր` Panorama.am
09:27
Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ․Պույա Հոսեյնի
Հայաստանը շուտով կդառնա Պարսից ծոցն ու Սև ծովը միմյանց կապող օղակ: Պարսից ծոց - Սև ծով կարևոր տարանցիկ միջանցքի իրականություն դառնալուն մնացել է...
Աղբյուր` Panorama.am
09:21
Եվս մեկ սյունեցի ազատ է արձակվել
Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիաների գործով ապօրինի ձերբակալված Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ է արձակվել: Այս...
Աղբյուր` Panorama.am
09:16
ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը Գուտերեշին ուղղված նամակում ներկայացրել է Ադրբեջանի կողմից բռնության, ատելության քարոզը
Ապրիլի 22-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Ադրբեջանի նախագահի ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
Ապրիլի 22-ին ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում,  Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Տիգրան Աբրահամյան. Պարոնայք մորթապաշտներ, հասկանում եք չէ՞, որ փաշինյանական քաոսը մի օր ավարտվելու
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հետաքրքիր է՝ ոստիկանապետը, քննչականի պետը, ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
09:03
Սենատոր Մենենդեսի հայտարարությունը` Հայոց ցեղասպանությունը նախագահ Բայդենի կողմից ճանաչելու սպասելիքներով
Ինձ համար մեծ պատիվ է և ես չափազանց հուզված եմ այսօր, որ այս տարի կարող ենք ողջունել Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի նախագահի կողմից ճանաչելու որոշումը:
Աղբյուր` Panorama.am
09:00
Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի Նորայր Առուշանյանի ձերբակալությունը. Փաստաբան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, ապրիլի 22-ին ոչ իրավաչափ է ճանաչել սյունեցի՝ Գորիսի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Դավաճանը խախտեց քաղաքական դաշտում հաստատված հարաբերական կայունությունը. «Հայրենիք» կուսակցություն
«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի Սյունիք կատարած այցը հստակ ծրագրված սադրանք էր և նպատակ էր հետապնդում փոխելու ներքաղաքական օրակարգը»։
Աղբյուր` Panorama.am
21:26
Գերմանիայի պետնախարար․ Մեկ անգամ ևս կոչ անեմ Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին, դադարեցնել հռետորաբանության սրումը
«Ուզում եմ մեկ անգամ ևս կոչ անել Ադրբեջանին՝ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Մենք պարբերաբար հիշեցնում ենք Ադրբեջանին Մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
20:49
Մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում Սյունյաց աշխարհի հայրենակիցներին․ ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում , մասնավորապես, ասվում է․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կողմ ենք, որ ռազմագերիների խնդիրը լուծվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով․ Զախարովա
Ռուսաստանը եռանդուն միջնորդական ջանքեր է գործադրում Բաքվի և Երևանի հարաբերություններում առավել ուժեղ բաժանարար գծերից մեկը վերացնելու համար։...
Աղբյուր` Panorama.am
20:27
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Արիության մեդալով»
ՀՀ նախագահի հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Արիության մեդալով են պարգևատրվել...
Աղբյուր` Panorama.am
20:18
Դատախազության շենքի մոտ լարված իրավիճակ է
Դատախազության շենքի մոտ իրավիճակը լարված է։ Քաղաքացիները փորձում են մտնել դատախազության շենք, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս՝ քաշքշելով...
Աղբյուր` Panorama.am
20:08
Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
Շատ հստակ և օրենքի հիման վրա պահանջներ ունենք։ Այս մասին ՀՀ Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց  ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հայաստանում հաստատվելու է ժողովրդավարություն, իսկ նրանք պարզապես չեն ներվելու․ Մ․ Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի հրամանով ուժայիններն այսօր անմարդկային ձևով...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանրահավաքի մասնակիցները դատախազության մոտ են
Արամ Մանուկյանի արձանի մոտից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազություն։ Դատախազության մոտ ընդդիմադիր գործիչները ներկայացրեցին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}