ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին կտրվի զենք կրելու իրավունք
Խորհրդարանը քննարկում է «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանի խոսքով, նախագծով առաջարկում է ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին տալ զենք կրելու իրավունք։
«Այդ նպատակով էլ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունը։ Առաջինից երկրորդ ընթերցում ընկած հատվածում առաջարկություններ չենք ստացել։ Ուստի խնրում եմ կողմ քվեարկել»,- նշեց նա։
Հարակից զեկուցող Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին։