Միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք. Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
«Որպես, վարչապետ, կառավարության ղեկավար, պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար ինչքա՞ն անադեկվատ որոշումներ եք կայացրել, որքան սահմաններ եք դուք հատել, որտեղ եք հատել այդ սահմանագիծը, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ դուք այլևս ի վիճակի չեք որպես վարչապետ ղեկավարելու և այլ ելք չկա՝ դուք պետք է հրաժարական տաք»,-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ ընթերցելով ԳՇ հայտարարությունը:
Պատգամավորը պահանջեց, որ հարցին պատասխանի Նիկոլ Փաշինյանը:
Հարցի պատասխանեց Տիգրան Ավինյանը՝ հայտնելով, որ ինքն է պատասխանում այդ հարցին, քանի որ պատասխանողի ընտրության լիազորությունն իրենց իրավունքն է:
Նա հայտնեց, որ այդ հայտարարությունը խնդրահարույց է, քանի որ զինվորականությունը և ԳՇ պետը քաղաքականության հետ չպետք է առնչվեն:
«Փաստն ունենք և դրա լուծման ճանապարհներն արդեն ուրվագծվում են»,- հայտարարեց Ավինյանը և անդրադառնալով Փաշինյանի՝ ոչ ադեկվատ լինելու որակմանը՝ նշեց, որ պատգամավորն ունի նման հայտարարություներ անելու իրավունք, իսկ քաղաքական հայտարարություններ անելու պատգամավորների և զինավորականների միջև տարբերությունը պետք է լինի հարատև, հակառակ պարագայում այն խարխլելու է պետականության հիմքերը:
«Չգիտեմ, միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք, դրա համար եք այս ամբիոնի մոտ վարչապետի պատասխանատվության հարցերին պատասխանում»,- արձագանքեց Սամսոնյանը և կրկնեց, որ այնքան անադեկվատ որոշումներ են կայացրվել, որ ԶՈւ-ն ստիպված թողել է իր գործերը և զբաղվել պետության գործով:
«Արդյոք խոստովանում եք, որ ձեր լրջագույն սխալները երկիրն հասցրել են կործանման եզրին»,- հարցրեց պատգամավորը և հավելեց, որ իշխանությունները որքան էլ մանիպուլյացիայի ենթարկեն ժողովրդին՝ որևէ ռազմական հեղաշրջման փորձ չի եղել հայտարարության մեջ:
Ռեկլամենտը խախտած Սամսոնյանին դիմեց Արարատ Միրզոյանը և բացականչեց, որ աշխատում եմ չընդհատել պատգամավորին, բայց նա էլ պետք է աշխատի չչարաշահել:
Ավինյանն էլ հայտնեց, որ թաքուն գործընթացները իր մոտ ասոցացվում են 17 կուսակցությունների կողմից ղեկավարվող պրոցեսների հետ:
«Որոնք որ մեզ թաքուն առարակում են, մեզ չէ՝ ընդհանուր, իրար մեջ, նաև՝ միգուցե ձեզ, առաջարկում են թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերել, միգուցե տարբեր գործիչների սիգնալներ են ուղարկում»,- հայտարարեց Ավինյանը և հավելեց, որ իրենք հրապարակային են գործում, և նկատեց, որ ԶՈՒ-ի հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքը կիսում են իրենց բոլոր գործընկերները:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Վաղը կարող է ասեն, թե Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում. Էդմոն Մարուքյան
- Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ