Վաղը կարող է ասեն, թե Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց ներկայացնել ապացույցներ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի կողմից արված այն հայտարարության մասին, որ ԳՇ պետն իր հայտնի հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրամանով:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արդյոք չի՞ պատրաստվում Փաշինյանը Գլխավոր շտաբ գնալ, նստել ու խոսել գեներալների հետ:
Հարցին պատասխանեց Տիգրան Ավինյանը և շեշտեց, որ հայտարարությունները, որոնք արվել են Փաշինյանի կողմից, հավելյալ պարզաբանման կարիք չունեն: Եթե լինի հավելյալ պարզաբանման կարիք, դրան դեռևս անդրադարձ կլինի:
Նա շետեց, որ Նիկոլ փաշինյանը որ չափով անհրաժեշտ է գտել, այդ չափով է արձագանքել է:
«Պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք եղել են մարտի 1-ին»,- նշեց Ավինյանը:
Մարուքյանը զարմացավ թե ինչու Փաշինյանը չի պատասխանում հարցին:
«Նման հայտարարություն կարող է արվել ցանկացած գերատեսչության մասով, վաղը կարող եք ասել, որ Արարատ Միրզոյանը՝ չգիտեմ ինչ է արել Սերժ Սարգսյանի հրամանով, կարող է ասեն, թե Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում, կամ՝ մյուսը»,-արձագանքեց Մարուքյանը և հավելեց, որ անհրաժեշտություն կա պարզաբանման և եթե նման պնդման փաստական հիմք չկա, ապա արձանագրեն և առաջ գնան:
Ավինյանը հիշեցրեց, որ այդ հայտարարությունն անարձագանք չի մնացել, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ որոշակի հայտարարություններ են արել դրա հետ կապված, ր մարուքյանը կարող է ծանոթանալ դրանց և եթե հարկ լինի փաշինյանը կպարզաբանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում