Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
Խորհրդարանը շարունակում է օրակարգից շեղվելով քննարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը, որում նա, դիմելով դատավորներին, ասել էր՝ եկել է ժամանակը ցույց տալու՝ իրենք վնգստացո՞ղ դատավորներ են, թե՞՝ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ։
Պատգամավորները, օգտվելով հանգամանքից, որ կարող են հարց ուղղել ԲԴԽ նախագահին՝ կապված Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի հետ, գրանցվում են և կրկին բարձրացնում նույն հարցը՝ արդյո՞ք քաղաքական չէր ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունը։
Պատգամավորներից, օրինակ, Արման Բաբաջանյանը, նախ Վարդազարյանի մեղադրեց դատական համակարգ «մխրճվելու» և իր համար բարեկեցիկ կյանք ապահովելու մեջ, ապա հարց բարձրացրեց. «Կա՞ գոնե այնպիսի մի բան, որի համար հպարտ եք, որ եղել եք դատավոր»։
Ռուբեն Վարդազարյանն արձագանքելով պատգամավորին՝ նշեց, որ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Դատավորների էթիկայի կանոնների 3-րդ կանոնն իրեն զսպում է, որ ինքը չպատասխանի Բաբաջանյանին հենց այդ բառապաշարով։
«Ձեր վիրավորական արտահայտությունները իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. այստեղից գնալուց հետո ես դիմելու եմ ԱԺ-ի խորհրդին կամ էթիկայի հանձնաժողովին, խնդրելու եմ, որ ձեզ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»։
Անդրադառնալով իր որդու վերաբերյալ հայտարարությանը, թե վերջինս մասնակցում է Բաղրամյան պողոտայում անցկացվող հանրահավաքներին, ԲԴԽ նախագահն ասաց. «Ինչը վերաբերում է որդուս։ Տեղեկացնեմ, որ որդիս առնվազն 2 շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը հիվանդ պառկել է, մի շաբաթ առաջ վիրահատվել է, այժմ հետհիվանդանոցային բուժում է ստանում տանը՝ պառկած։ Ձեր պնդումը քայլ է՝ փորձել վիրավորել, գոտկատեղից ներքև հարվածել և իմ ընտանիքի անդամներին ներքաշել այս հարցադրմանը։ Սա հարիր չէ ԱԺ պատգամավորին, ձեզ խոսք եմ տալիս, որ այն պահից սկսած, երբ ես չեմ հանդիսանա դատավոր, և չեմ ունենա օրենքով այդ զսպվածությունը, ես ձեզ կպատասխանեմ նույն բառերով։ Մեծ հաճույքով ձեզ կպատասխանեի, բայց կմնամ կոռեկտության սահմաններում»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ
- «Իմ քայլի» պատգամավորներն իմ նկատմամբ ագրեսիվ էին, հրաժարական չեմ տա. ԲԴԽ նախագահ
- Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին
- Ո՛չ, հրաժարական չեմ տալու. ԲԴԽ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին