Որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ, ոչ՛ իրավաբանորեն և ոչ՛ էլ այլ կերպ. Ավինյանի վստահեցումը
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ, ոչ՛ իրավաբանորեն և ոչ՛ էլ այլ կերպ»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով Սյունքի սահմանազատման վերաբերյալ վերջերս շրջանառվող երկու էջից բաղկացած ռուսերեն փաստաթուղթի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:
Նա հետաքրքրվեց, թե այդ փաստաթղթի տակ արդյոք կա կառավարության ներկայացուցիչներից մեկի ստորագրությունը, թե ոչ, և արդյո՞ք այն սպառնալիքի ներքո է ստորագրվել:
Ըստ պատգամավորի, այդ փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ-ում վավերացվելուց հետո, եթե դա չի արվել, և իշխանություններն ինքնուրույն են արել, դա նշանակում է, որ Քրեական օրենսգրքով սահմանված՝ իշխանության յուրացում է տեղի ունեցել:
«Եթե Դուք պատասխանեք այո, նշանակում է՝ մի այնպիսի իրավիճակում եք դնում ապագա սերնդին, որ այդ փաստաթուղթ ստորագրած անձին կա՛մ պետք է դատապարտեն որպես հանցագործ, կա՛մ նրան պետք է որպես ոչ գործունյա անձնավորություն հեռացնեն, որպեսզի հետագայում կարողանանք ձեր ստորագրած փաստաթղթի տակից իրավաբանորեն դուրս գալ»,- հայտարարեց Սիմոնյանը:
Ըստ պատգամավորի, փաստաթղթի ներքևում չկար ստորագրություն: Բոլորը սկսեցին մտածել, որ այն կամ կեղծ է, կամ Կառավարությունը ստորագրել է, սակայն չի հրապարակել՝ խուսափելով քրեաիրավական հետևանքներից:
«Հիմա Ձեզ երեք հարց եմ տալիս՝ ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ, ո՞վ է այն ստորագրել և արդյո՞ք այն ստորագրվել է որպես ձեր կամքի արտահայտություն, թե կրկին սպառնալիքի ներքո ստորագրված փաստաթուղթ է»,-Ավինյանին դիմեց Տարոն Սիմոնյանը :
Ըստ էության չպատասխանելով որևէ հարցի՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ դեռևս 2020 թ. դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անվտանգության նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:
Ավինյանը կրկնեց, որ այդ պայմանավորվածությունը եղել է 2020 թ. դեկտեմբերին, որը ռուսական կողմը համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք. Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին