Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ
Հանրահավաքների մասնակիցներին ինչո՞ւ չէր տեղեկացվել, որ լուսաձայնային նռնակներ են տեղադրված, որպեսզի Ազգային ժողովի շենքին մոտենալիս զգույշ լինեն, Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ Tert.am-ի լրագրողը հետաքրքրվել է փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանից:
Փոխոստիկանապետը նշել է, որ հանրահավաքի ղեկավարներին, և կազմակերպիչներին առանձին զգուշացվել է, որ տեղադրվելու է լուսաձայնային նռնակներ:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ համապատասխան նշան տեղադրված չէ, որ քաղաքացիները չվնասվեն, խորհրդարանի բակը քաղաքացիներինն է, ինչու եք զոդել, Արամ Հովհաննիսյանն ասաց, որ Ազգային ժողովի բակը փակ է:
Հարցին, թե ինչո՞ւ են բերվել դիպուկահարներ, փոխոստիկանապետը պատասխանեց․ «Մենք չենք տեսել դիպուկահարներ»:
Լրագրողի դիտարկանը, թե կարող է ցույց տալ, պատշգամբում են կանգնած, Հովհաննիսյանը պատասխանեց՝ դիպուկահարները ոստիկանությունից չեն: