Իրավունք 11:19 03/03/2021 Հայաստան

Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին

Հայտնի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանը հրապարակել է հակիրճ իրավական վերլուծություն, ըստ որի Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին.

«Արդեն քանի օր է հասարակական քննարկման թիվ մեկ թեման կամ առնվազն թեմաներից մեկը ՀՀ Գլխավոր շտաբի պետի «լիազորությունները դադարեցնելու» գործընթացն է:

Հասարակությունը շունչները պահած սպասում է, կուղարկի՞ արդյոք Հանրապետության նախագահը համապատասխան ակտը Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, հաշվարկում են ժամկետները երբ է «օրենքի ուժով «համապատասխան ակտը» համարվում ընդունված», քննարկում են ինչ կլինի, եթե նախագահը չստորագրի ակտը և կարող է ընդհանրապես չստորագրել ակտը և այլն: Այս քննարկման մեջ սակայն, բաց է մնում կենտրոնական խնդիրը:

Իսկ արդյո՞ք ընդհանրապես Հանրապետության նախագահը իրավունք ունի հեռացնել Գլխավոր Շտաբի պետին, որ նոր քննարկման առարկա դառնա, արդյո՞ք գործընթացն ընդհանրապես ճիշտ է կատարվել/կատարվում:

1. Ինչո՞վ են սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները

Մինչև բուն հարցի քննարկմանը անդրադառնալը, փորձենք հասկանալ ինչ ակտով կամ ակտերով է սահմանվում Հանրապետության նախագահի լիազորությունները:

Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»։


Նման կարգավորում (որ լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ) է գործում նաև ԱԺ-ի դեպքում (88-րդ հոդվածի 4-րդ մաս), ի տարբերություն օրինակ կառավարության, ում լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով (146-րդ հոդվածի 4-րդ մաս):

Այսինքն Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանվում են բացառապես Սահմանադրությամբ (և հետևաբար նաև օրենքով նրան չի կարող տրվել որևէ հավելյալ՝ Սահմանադրությամբ չնախատեսված իրավասություն):

2. Ի՞նչ իրավասություն է տալիս Սահմանադրությունը Հանրապետության նախագահին զինված ուժերի բնագավառում:

Հանրապետության Նախագահին է նվիրված Սահմանադրության 5-րդ գլուխը: Նախագահի գործառույթները և իրավասությունը սահմանված է ինչպես այդ գլխվո (մասնավորապես 128-138 հոդվածներ), այնպես էլ այլ սահմանադրական մարմինների վերաբերվող գլուխներում պարունակվող առանձին հոդվածներով:

Զինված ուժերի բնագավառում Նախագահի լիազորություններին է վերաբերվում Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածները:

Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն

1. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
2. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ:

Իսկ 155-րդ հոդվածը վերաբերվում է հենց զինված ուժերին, և հենց այդ հոդվածով է սահմանված Հանրապետության նախագահի լիազորությունը «քննարկման առարկայի» մասով, ներառյալ գլխավոր շտաբի պետի առնչությամբ: Համաձայն նշված հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի

3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
...
5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:

Այսինքն Հանրապետության նախագահն իրավասու է նշանակել գլխավոր շտաբի պետին՝ օրենքով սահմանված ժամկետով (հինգ տարի է սահմանված օրենքով): Օրենքով պետք է սահմանվի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև օրենքով կարող են սահմանվել ԶՈՒ ենթակայության, ղեկավարման և նաև այլ մանրամասներ (բայց ոչ մի դեպքում օրենքով Հանրապետության նախագահին չի կարող տրվել ավել լիազորություն, և նման մանրամասները չեն կարող վերաբերվել ժամկետից շուտ լիազորությունների դադարեցմանը):

Հատկանշական է, որ եթե դիտարկենք տարբեր մարմինների ձևավորման կարգավորումները, ապա որոշ դեպքերում հստակ նշված է բացառապես նշանակման իրավասությունը (առանց հեռացնելու լիազորության), իսկ որոշ դեպքերում նշանակման և լիազորությունների դադարեցման մասին:

Օրինակ, Հանրապետության նախագահը նշանակում է վճռաբեկ դատարանի դատավորներին և պալատների նախագահներին, առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատարանի դատավորներին և դատարանի նախագահներին (տարբեր մարմինների առաջարկություններով - հոդված 166):

Իսկ օրինակ օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին Հանրապետության նախագահը նշանակում և հետ է կանչում (հոդված 132), կամ օրինակ Կառավարությունը նշանակում և ազատում է մարզպետներին (հոդված 160)

Նշվածից պարզ է դառնում, որ Հանրապետության նախագահը Գլխավոր շտաբի պետի մասով ունի միայն մեկ իրավասություն՝ նշանակել նրան վարչապետի առաջարկությամբ հինգ տարի ժամկետով:

3. Արդյո՞ք պաշտոնի նշանակելու իրավասությունը չի ենթադրում նաև լիազորությունները դադարեցնելու իրավասություն (implied competence)
Այնպիսի մեկնաբանություն, որ նշանակելու իրավասությունը ենթադրում է նախ ազատելու լիազորություն նախևառաջ չի բխում հենց Սահմանադրության տարբեր հոդվածներում նշված երկու իրավասությունների (նշանակման և ազատման) տարանջատման փաստից (այսինքն որտեղ ազատելու կամ հետ կանչելու իրավասություն առկա է, դա հստակ նշված է): Բացի դրանից նման մեկնաբանության դեպքում կստացվի, որ Հանրապետության նախագահը առանց սահմանափակման կարող է օրինակ հեռացնել դատավորներին, դատարանի նախագահներին, վարչապետին (քանի որ նրանց հենց ինքն է նշանակում), ինչը ակնհայտորեն չի բխում Սահմանադրության որևէ մեկնաբանությունից:

Այսինքն կարող ենք արձանագրել, որ Հանրապետության նախագահն իրավունք ունի նշանակել ՀՀ Գլխավոր շտաբի պետին, բայց նշված իրավասաությունը չի ներառում Գլխավոր շտաբի պետին հեռացնելու իրավասություն:

4. Ի՞նչ կլինի, եթե Հանրապետության նախագահը չստորագրի վարչապետի միջնորդությունը:
Արդեն իսկ նշեցի որ Հանրապետության նախագահը չունի իրավասություն հեռացնելու Գլխավոր շտաբի պետին: Հաջորդ հարցը, որը ինտենսիվ քննարկվում է հանրության կողմից հետևայլն է. արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից վարչապետի միջնորդությունը չստորագրելու, բայց նաև Սահմանադրական դատարան չդիմելու դեպքում, իրավունքի ուժով Գլխավոր շտաբի պետը ազատվում է աշխատանքից:

Հանրապետության նախագահի կողմից իր իրավասությունները իրականացնելու (չնայած ինչպես նշվեց վերը նշված իրավասություն Հանրապետության նախագահը չունի) կարգը (ընդունվող ակտերը) սահմանված է Սահմանադրության 139-րդ հոդվածով:

1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Այսպիսով, սահմանադրությունը նախատեսել է կարգավորում, որի համաձայն միջնորդություն ներկայացնող մարմինը դիմում է Հանրապետության նախագահին, ապա վերջինս կարող է ստորագրել կամ առաջարկություններով վերադարձնել, սակայն կրկին դիմելու դեպքում Հանրապետության նախագահը իրավասու է (իրավունք ունի և պարտավոր է)՝ կամ ստորագրել ակտը կամ դիմել Սահմանադրական դատարան:

Ընդ որում Սահմանադրությունը ելնում է կանխավարկածից, որ Հանրապետության նախագահը պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան, եթե գտնում է որ ակտը հակասում է Սահմանադրությանը, հակառակ դեպքում ստորագրել այն:

Ամեն դեպքում, որպեսզի Հանրապետության նախագահը սահմանված ժամկետում չի կատարում իր պարտականությունը (ստորագրում կամ դիմում ՍԴ), ապա այդ դեպքի համար Սահմանադրությունը նախատեսել է ստորագրված լինելու կանխավարկած, կիրառելով իրավունքի ուժով ուժի մեջ մտնելու տեսությունը: Այսինքն Հանրապետությունը չի կարող անգործությամբ խաթարել գործընթացները, եթե նա համապատասխան ժամկետում չի կատարում իր պարտավորությունները, ապա իրավական հետևանքի տեսակետից համարվում է որ նա ստորագրել է ակտը:

* սույն վերլուծության առարկայից դուրս է, բայց Հանրապետության նախագահը, եթե գտնի որ առկա չէ սահմանադրականության խնդիր, սակայն չցանկանա քաղաքականապես ասոցացվել ակտի հետ, կարող է այն չստորագրել, ցույց տալով իր քաղաքական մոտեցումը: Սակայն նշվածը չի գործում, երբ Հանրապետության նախագահը գտնում որ առկա է սահմանադրականության հարց, լինելով սահմանադրության երաշխավոր պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան:

Պարզեցինք, որ իրավունքի ուժով ուժ են ստանում որոշակի ակտեր, որոնք նախատեսված են առանձին հոդվածներով: Դրանց մեջ է նաև 155-րդ հոդվածի 2-րդ կետը, որին անդրադարձել ենք վերև: Այսինքն, եթե դիմելու իրավասություն ունեցող մարմինը միջնորդի Հանրապետության նախագահին արձակել համապատասխան հոդվածներով նախատեսված ակտերից որևէ մեկը, սակայն վերջինս չարձակի հրամանագիր և անգործության մատնվի, ապա հրամանագիրը իրավունքի ուժով կհամարվի արձակված: Սահմանադրության մեջ Հանրապետության նախագահի լիազորությունների մասով իրավունքի ուժով ակտը ընդունված լինելու վերաբերյալ որևէ այլ կարգավորում առկա չի:

Սակայն 139-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հղումներից և որևէ մեկում խոսք չի գնում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին: Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, ապա պետք է որ նշվածը լիներ թվարկված համապատասխան հոդվածների շարքում: Օրինակ, եթե վարչապետը դիմեր Հանրապետության նախագահին նշանակելու Գլխավոր շտաբի պետ, բայց վերջինս որևէ գործողություն չաներ, ապա ակտը կհամարվեր ընդունված: Նույն պնդումը չի վերաբերվում թվարկածից դուրս որևէ այլ հարցով համապատասխան միջնորդություն ներկայացնելու դեպքում:

Օրինակ, եթե վարչապետը դիմի Հանրապետության նախագահին միջնորդությամբ, որ վերջինս դադարեցնի Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կամ որևե դատավորի լիազորություն (Հանրապետության նախագահի դատավորներ նշանակելու լիազորությունը բերված է 166 հոդվածում, որի վրա նույնպես հղում է անում 139-րդ հոդվածը) և Հանրապետության նախագահը չարձագանքի (քանի որ դա որևէ կերպ արձագանքման ենթակա հարց չի, և ակնհայտ ապօրինի միջնորդություն է) դա որևէ կերպ չի կարող բերել իրավունքի ուժով տվյալ դատավորի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման:

Այսինքն, որպեսզի իրավունքի ուժով ինչ որ բան տեղի ունենա, կարևոր է որ նշված գործառույթը (նշանակել, հեռացնել, շնորհել և այլն) հստակ առկա լինի այն հոդվածների ցուցակում, որի դեպքում ընդհանրապես գործում է իրավունքի ուժով ուժ ստանալու կարգավորումը:

5. Նշանակում է արդյո՞ք սա, որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները ընդհանրապես չեն կարող դադարեցվել

Այստեղ կարևոր է տարանջատել լիազորությունները դադարելու և լիազորությունները դադարեցնելու միջև (երկու դեպքում էլ պաշտոնից ազատվում է անձը):

Սահմանադրությունը բացառել է Գլխավոր շտաբի պետի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունը, ինչը չի նշանակում որ նրա լիազորությունները չեն կարող ընդհանրապես դադարել (մանրամասն ստորև):

Ընդ որում կարելի է պնդել, որ Սահմանադրությունում այդ մասով սխալմունք կամ թերություն չկա, և վերջինս հատուկ է բացառել քաղաքական իշխանությունների իրավասությունը դադարեցնել Գլխավոր շտաբի պետի լիազորությունները: Դա սահմանադրական զսպումների և հակակշռումների մեխանիզմներից մեկն է, և պրակտիկայում իրագործում է Սահմանադրության 14-րդ հոդվածով սահմանված Զինված ուժերի քաղաքական չեզոքության երաշխիքը: Նշվածը բացառում է, որ որևէ դեպքում Գլխավոր շտաբի պետը հեռացվելու վտանգով կաշկանդված լինի գործել ազատ: Հակառակ պարագայում, քաղաքական իշխանությունները, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից միշտ կարող են հեռացնել Գլխավոր շտաբի պետին և նշանակեն իրենց համար քաղաքական առումով ավելի ցանկալի անձի:

Գլխավոր շտաբի պետը չի համարվում քաղաքական պաշտոն (Սահմանադրությունը բացառում է դրա քաղաքական լինելը), իսկ [քաղաքական] նպատակահարմարությունից նրան հեռացնելու հնարավորությունը պաշտոնը դարձնում է քաղաքական: Անկախ քաղաքական իշխանությունների կամ նրանց նախասիրությունների փոփոխությունից, Գլխավոր շտաբի պետը պետք է շարունակի պաշտոնավարել որպես արհեստավարժ զինվորական:

Միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, դա չի նշանակում որ Գլխավոր շտաբի պետի լիազորությունները չեն կարող դադարել: Լիազորությունների դադարումը (ի տարբերություն դադարեցման) տեղի են ունենում որպես իրավական հետևանք արտաքին հանգամանքների և տեղի չեն ունենում իրավական ակտի արդյունքում (օրինակ Հանրապետության նախագահի հրամանագրի), այլ նշված ակտը միայն արձանագրում է համապատասխան փաստը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է այդպիսի դադարման որոշակի հիմքեր, օրինակ այլ պաշտոնի նշանակվելու դեպքում; դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով կալանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում; մեկ ամսից ավելի ժամկետով անհարգելի պատճառով ծառայության չներկայանալու դեպքում; գերության մեջ գտնվելու դեպքում և այլն (ցուցակը ամբողջական չեմ բերում այստեղ):

Սույն վերլուծության նպատակը չի քննարկել նշված հիմքերի համապատասխանությունը Սահմանադրությանը (իմ գնահատմամբ որոշների կիրառումը Գլխավոր շտաբի պետի և Բարձրագույն հրամանատարական կազմի մասով խնդրահարույց են), բայց ամեն դեպքում Գլխավոր շտաբի պետի նկատմամբ պետք է լինի հատուկ կանոնակարգում, որտեղ ըստ էության պիտանիության պարամետրերից ելնելով պետք է սահմանվեն հանգամանքներ, որոնց առկայության դեպքում վերջինիս լիազորությունները դադարում են և համապատասխան իրավական ակտով ուղակի կարձանագրվի փաստը և ոչ թե ակտի ուժով կդադարեցվի:

6. Արդյո՞ք գլխավոր շտաբի նախկին երկու պետերի լիազորությունները չեն դադարեցվել նույն ընթացակարգով

Հատկանշական է, որ Գլխավոր շտաբի երկու նախկին պետերի լիազորությունները դադարել են (չեն դադարեցվել անկախ ձևեկերպումից) հենց նշված օրենքի համապատասխան կետի հիման վրա:

Այսպես Մովսես Հակոբյանը ազատվել է Գլխավոր շտաբի պետի պաշտոնից Հանրապետության նախագահի 2018թ. մայիսի 24-ի ՆՀ-330-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք է նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (այլ պաշտոնի անցնելը), իսկ Արտակ Դավթյանինը՝ 2020թ. հունիսի 8 ՆՀ-118-Ա հրամանագրով, որտեղ որպես հիմք նշվել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (զինվորական ծառայությունից արձակվելը):

Այսինքն, երկու դեպքում էլ խոսք չի գնում լիազորությունները դադարեցնելու մասին, այլ արձանագրվել է հիմքեր, որոնք տեղի են ունեցել բուն «լիազորությունների դադարեցման» գործընթացից դուրս, ըստ էության եղել են անձի կամքով և որոնք բացառել են անձի՝ Գլխավոր շտաբի պետի պաշտոն զբաղեցնելը: Նշվածը էականորեն տարբերվում է գործող Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցնելու փորձի դեպքից:

7. Ինչ է առկա արդյունքում

Այսպիսով, ունենք մի իրավիճակ, երբ Վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Ինչպես նկարագրվեց վերը ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնելու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները:

Հետևաբար նշված ակտը ունի նույն ուժը, ինչ օրինակ որևէ նախարար հրաման արձակի վարչապետի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, կամ փոխվարչապետը որոշի որ դադարեցնում է գլխավոր դատախազի լիազորությունները, կամ որևը գյուղապետ որոշի վարչապետի լիազորությունները դադարեցնելու մասին: Նշված ակտը առոչինչ է, ինչէ նշանակում է որ որևը հետևանք չի առաջացնում:

Հետևաբար կարևոր չի անցել է երեք օր, հինգ օր, տաս օր, թե մեկ տարի, տեղի ունեցող գործընթացը չի կարող առաջացնել որևէ հետևան, ինչը սակայն չի ազատում Հանրապետության նախագահին այդ հանգամանքը հաստատելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու պարտավորությունից և չի զրկում Գլխավոր շտաբի պետին ի հավելում պաշտոնավարման շարունակման նշված փաստը նաև վարչական դատարանի միջոցով հաստատելու հնարավորությունից:

* այս մասին հաջորդիվ առանձին կներկայացնեմ վերլուծություն, եթե առաջանա անհրաժեշտություն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:33
Այնպիսի տպավորություն է, որ մենք լաբորատորիա ենք. Հարություն Հարությունյան
«Ցանկացած նորամուծություն շատ լավ է, եթե արվում է ի օգուտ կայացող պետության, ի օգուտ կայացող կազմակերպությունների»,-«Իրական...
Աղբյուր` Panorama.am
14:31
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ահաբեկչությանն աջակցող 3 Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ
ԱՄՆ-ում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեղադրանքով պատժամիջոցներ են սահմանվել 5 օտարերկրացիների նկատմամբ, որոնցից 3-ը...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա, «TOYOTA ALPHARD...
Աղբյուր` Panorama.am
14:09
Լուկաշենկոն ՇՀԿ-ին կոչ է արել դաշինք ստեղծել առողջապահության ոլորտում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ՇՀԿ-ի երկրներին անհրաժեշտ է առողջապահության ոլորտում դաշինք ստեղծել, ավելի ակտիվ...
Աղբյուր` Panorama.am
13:58
«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար
Վիվա-ՄՏՍ-ը առաջարկում է «BUSUU» հավելվածի պրեմիում բաժանորդագրություն՝ հատուկ իր բաժանորդների համար: «BUSUU»-ն լեզուների...
Աղբյուր` Panorama.am
13:54
Անդրանիկ Քոչարյանը կրկին օգտագործեց Էյվազլար ադրբեջանական տեղանունը
«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերն կանգնած են Խորհրդային Ադրբեջանի սահմանին, ես ուզում եմ հասկանալ, թե արդյո՞ք մեր...
Աղբյուր` Panorama.am
13:52
Անհպում, արագ և նորարարական վճարումներ Ակբա բանկից
Այսուհետ Ակբա բանկի Visa քարտապանները առաջինը Հայաստանում կկարողանան կատարել անհպում, արագ և նորարարական վճարումներ իրենց` Garmin ապրանքանիշի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը
Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է Doing Business ամենամյա վարկանիշային աղյուսակի հրապարակումը, որը գնահատում է տարբեր երկրներում բիզնես...
Աղբյուր` Panorama.am
13:42
Սի Ցզինպին․Չինաստանը պատրաստ է ՇՀԿ երկրներին ուսուցանել աղքատության դեմ պայքար
Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներին կտրամադրի քվոտաներ՝ աղքատության հաղթահարման հմտությունների ուսուցման...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գեղամ Մանուկյան. «Հաշվիս նստել է 381420 դրամ գումար, անուղղելի են սրանք»
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը ի ֆեյսբուքյան էջում գրել է. «Անուղղելի են սրանք։ Քիչ...
Աղբյուր` Panorama.am
13:22
Իտալիան Եվրոպայում առաջինը բոլոր աշխատողներից պահանջում է COVID առողջության անձնագիր
Իտալիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը COVID-19 առողջության անձնագրերը պարտադիր է դարձրել բոլոր աշխատողների համար: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Չպետք է գերիների մասով կոծկել իրողությունը, որպեսզի ԱԺ դահլիճում իշխանականների համար մթնոլորտը չփչանա. Աննա Մկրտչյան
«Ամենացավալին նախրոդ օրերին ԱԺ պաշտոնը զբաղեցնող անձի սպոնտան անկեղծությունն էր հայտարարություններից հետո, երբ ինքը որոշեց, որ ՀՀ ՄԻՊ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Նիդերլանդների ԱԳ նախարարը հրաժարական է տվել՝ քննադատություններից հետո
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Սիգրիդ Կաագը հայտարարել է իր հրաժարականի մասին այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը քննադատել է...
Աղբյուր` Panorama.am
13:04
Փաշինյանը Իրանի նախագահի հետ քննարկել է երկրների միջև բեռնափոխադրումների անխափան կազմակերպմանը վերաբերող հարցերը
Աշխատանքային այցով Դուշանբեում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
12:56
«Պատիվ ունեմ». Փոխանցված պարգևավճարները ուղղվելու են սոցիալական խնդիրների լուծմանը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի...
Աղբյուր` Panorama.am
12:53
Վահե Հակոբյան. Պատգամավորներին պարգևավճարի տրամադրումը մեզ համար անթույլատրելի է ու անընդունելի
Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ ԱԺ պատգամավորները պարգևատրվել են աշխատավարձի 75 տոկոսի չափով։ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:49
«Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Անկախության օրվա առիթով պատգամավորներին պարգևավճարներ բաժանելը. Իշխան Սաղաթելյան
«Իշխանություններ ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը և  ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են...
Աղբյուր` Panorama.am
12:25
Առաջին անգամ խորհրդարանական պատվիրակության մեջ ներգրավված չէ գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր. Հայկ Մամիջանյան
«Պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այս շաբաթ իր ելույթում բացահայտեց, որ այն սկզբունքները (Մադրիդյան), որոնք ժամանակին Նիկոլ Փաշինյանն...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Արցախում կոռուպցիան լայն թափ է ստացել»
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող արցախցի տղամարդը Հայաստանի իշխանություններից պահանջում է վերահսկել Արցախի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
12:16
Իրանցի երաժիշտը կարող է ազատազրկվել իր նոր ալբոմի համար
Իրանցի երաժիշտ Մեհդի Ռաջաբիանը հնարավոր է ազատազրկման դատապարտվի նոր երաժշտական ալբոմի համար, որը ստացել է Coup Of The Gods («Աստվածների...
Աղբյուր` Panorama.am
12:13
Վարդան Բալյան. Հայաստանը կարող է մեծապես շահել և էապես բարելավել իր միջազգային դիրքերը
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Թեհրանը համաձայնել է վերսկսել բանակցությունները միջուկային գործարքի վերակնքման...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս բարեփոխումն ամբողջությամբ բերելու է բիզնես դաշտի մաքրմանը, լրատվական դաշտի վստահության բարձրացմանը. Շուշան Դոյդոյան
«Մենք հասել ենք նրան, որ Հայաստանը լիարժեքորեն ընդունել և կիրառում է իրական շահառուների թափանցիկությունն ապահովող օրենսդրությունը»,-...
Աղբյուր` Panorama.am
12:00
Իշխանությունների լռությունը փողոց է դուրս բերել անտուն մնացած հադրութցիներին
Վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Արցախի բնակավայրերից տեղահանված բնակիչներից մի քանիսն այսօր...
Աղբյուր` Panorama.am
11:56
Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Շուրջ մեկ ամիս է ինչ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Օլիգարխ պատգամավորի համար նախկինում տեքստեր գրողն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը. Հայկ Մամիջանյան
«Երբ այդ ամենը սկսվեց, մեր մոտ առաջինն այն միտքը ծագեց, որ այն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը...
Աղբյուր` Panorama.am
11:47
Եվրոպայում գազի գինը ռեկորդային նվազել է
Գազի գինը Եվրոպայում շարունակում է անկում գրանցել: Այս մասին գրում է «Life.ru»-ն։  Լոնդոնյան ICE բորսայում կայացած աճուրդի...
Աղբյուր` Panorama.am
11:40
Գեղամ Նազարյան. Եղեք Հանրապետության հրապարակում, որ մեր պահանջն ավելի տեսանելի և հասկանալի լինի
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ Աբգարը զոհվել է Արցախի պատերազմում, գրում է....
Աղբյուր` Panorama.am
11:34
Համագործակցության համաձայնագիր ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև
Եվրապոլը (Europol) և Հայաստանը սեպտեմբերի 16-ին ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր՝ անդրսահմանային...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ի՞նչ հիմքերով է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր...
Աղբյուր` Panorama.am
11:26
17.09.2021. Կորոնավիրուսով 28 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: «Ունենք 614 առողջացած, 26 մահվան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}