Նունե Թումանյանի «2020»-ը
Հայաստանի Նկարիչների միությունում մինչև մարտի 10-ը կգործի «Գարնանային Սալոն» 2021 խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են միայն միության անդամների աշխատանքները՝ գեղանկարներ, քանդակներ:
Ցուցահանդեսում ներկայացված է քանդակագործ Նունե Թումանյանի «2020» աշխատանքը՝ պատրաստված բրոնզից և օրգանական ապակուց: Panorama.am-ի հետ զրույցում արվեստագետը նախ նշեց, որ շատ բան չունի ասելու «2020»-ի մասին:
Լուսանկարը՝ Նունե Թումայանի ֆեյսբուքյան էջից:
«Քանդակը, կարծում եմ, իր մասին ինքն է խոսում: Դա իմ 2020 թվի ամփոփումն է՝ ապրածի, զգացածի, ապրումների ու հույզերի արտահայտումը: Այն, ինչ զգում եմ, բայց և ինչի մասին խոսել չեմ ուզում՝ քանդակի միջոցով եմ փոխանցում դիտողին: Հասկացողը կհասկանա...»,- ասաց Նունե Թումանյանը:
Լուսանկարները՝ Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Պայքարելու հավես ունեք՝ պայքարեք հնաբույր հուշարձանների դեմ. Նունե Թումանյան
- Քանդակագործ Նունե Թումանյանի «ուշք ու միտքը»
- Քանդակագործ Նունե Թումանյանի պատահական բացահայտումն ու «անձնական հետաքննությունը»
- Նունե Թումանյան. Երևանը քաղաքային քանդակների պահանջ է զգում
- «Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան