Որոնման աշխատանքները 3 ջոկատով իրականացվում են Հադրութի և Քաշաթաղի շրջաններում
Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքներն այսօր 3 ջոկատով իրականացնում են Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Հադրութի շրջանում և Քաշաթաղի շրջանի հարավային թևում: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Զինադադարից հետո որոնումների արդյունքում առ այսօր հայտնաբերվել է 1486 աճյուն:
Հարակից հրապարակումներ`
- Զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են
- Ադրբեջանը թույլ չի տալիս անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ կատարել. Հունան Թադևոսյան
- Արդեն 5-րդ օրն է զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են. ԱԻՊԾ
- Ենթադրվում է՝ հայկական կողմին փոխանցված 106 աճյունը նախապես հուղարկավորված է եղել. ԱԻՊԾ
- Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն
- Հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն, ԱՀ ԱԻՊԾ
- Երեկվա որոնումներն արդյունք չեն տվել
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ