Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ:
ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են վերջին իրադարձությունների առնչությամբ ստեղծված լարված իրավիճակին: Նշվել է, որ, անկախ այդ կապակցությամբ որոշումներից, առաջնահերթ կարևորություն են երկրի անվտանգությունն ու կայունությունը:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ զինված ուժերը մշտապես պետք է լինեն բոլորիս հոգածության ներքո, և ինքը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել բանակը և նրա խնդիրները:
Հարակից հրապարակումներ`
- Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Գոհար Մելոյան. Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
- Վարուժան Ավետիքյան. Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել