Տարբերակ է՝ ոստիկանությունը որոշել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու այդ հայտարարությամբ հիմքեր է ստեղծում. Վանեցյան
«Իհարկե, անթույլատրելի ու անընդունելի է նման ուժի սպառնալիք ցուցադրելը: Այստեղ խաղաղ ցուցարարներ են, արդեն որերորդ օրն է մենք շուրջօրյա բողոքի ակցիաներ ենք անում, ցուցարարների կողմից որևէ միջադեպ չի եղել»,- Ազգային ժողովի դիմաց լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ մոտ կենտրոնացած են մեծ թվով ոստիկաններ, տեղադրված են լուսաձայնային նռնակներ, դիպուկահարներ են խորհրդարանի շենքում:
Նա ընդգծեց՝ մենք մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք ու հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը:
Անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը, որ տվյալներ են ստացվել՝ մարտի 3-ի ժամը 16.00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ», Ա. Վանեցյանն ասաց.« Հրապարակային ուզում եմ դիմել ոստիկաններին՝ մենք որևէ նպատակ չունենք գնալ սադրանքների: Եթե իրենք ինչ-որ տեղեկություն են ստացել, որ այստեղ պատրաստվում են անկարգություններ, սադրանքներ, կեղծ է, նման գործեալոճ չենք որդեգրել, մեր բոլոր գործողություններն անում ենք օրենքի շրջանակում:
Իսկ երկրորդ տարբերակն այն է, որ ոստիկանությունը նախօրոք որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու հիմքեր է ստեղծում, որպեսզի այդ ուժը կիրառի:
Խորհուրդ չեմ տա նման քայլի գնալ: Ուզում եմ համոզված լինել, որ մեր ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի իր սեփական ժողովրդի դեմ»:
Հարակից հրապարակումներ`
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
- Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
- Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ. Ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ