Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
«Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում, այն էլ՝ հետպատերզմյան ժամանակահատվածում, երբ իրավիճակը շատ զգայուն է և մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չափազանց կարևոր են»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ի վերջո այն ի՞նչ հայտարարություն էր և ինչո՞ւ արվեց և չի գտնում, որ նման զգայուն տեղեկատվությունն անմիջապես պետք է ենթակա լիներ ստուգման:
Արկադի Խաչատրյանը հարցրեց, թե այն պահի տակ և չմտածված է արվել, թե գիտակցված է եղել և խնդրեց նաև պարզաբանել, թե «Իսկանդերը» կիրառվել է, թե ոչ:
Նիկոլ Փաշինյանի փոխարեն հարցին պատասխանեց Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ բոլոր հարցերի պատասխանները տրվել է Փաշինյանի մամուլի խոսնակի կողմից և ավելացնելու բան չունի:
«Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա առաջարկում եմ ծանոթանալ նրանց վերջին հայտարարության հետ, որով ռուսական կողմը հայտարարում է, որ հարցը պարզաբանված է և որևէ խնդիր չկա»,- պատասխանեց Ավինյանը:
Ըստ Արկադի Խաչատրյանի՝ ակնհայտ է, որ «Իսկանդերը» ռուսական ռազմարդյունաբերության և ռազմական հզորության խորհրդանիշն էր և երբ նման բան է ասվում, ապա այն վրդովմունքի ալիք էր առաջացնելու, առավել ևս, որ «Իսկանդեր» ունեցող երկիրն է նման հայտարարություն անում:
Արկադի Խաչատրյանը նկատեց, որ ուղղակի պետք էր շրջահայաց լինել և զգույշ:
«Առհասարկան զգուշավորությունը որևէ մեկին չի խանգարի, բայկց ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ ռուսական կողմի համաձայն, բոլոր հարցրեը պարզաբանված է, իսկ վարչապետի մամուլի խոսնակի կողմից ներկայացված պարզաբանումներին ավելացնելու բան չկա»,- կրկնեց Ավինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում