Ռոխո. «Վախենում եմ Վան Գաալի «բուլդոգի» հայացքից»
Մարկոս Ռոխոն նշել է, որ հոլանդացի մասնագետը հիասքանչ անձնավորություն է, բայց վախենում է, երբ Լուին ջղայնանում է:
Վան Գաալը հայտնի է գործին խիստ մոտեցումով նաև թիմի ցուցադրած խաղի առումով, մինչդեռ համաշխարհային մեդիան նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար ֆուտբոլիստները խոսել են Լուիի հետ պարապմունքների խիստ ռեժիմի մասին:
«Նա շատ ուժեղ անձնավորություն է և շատ լավ մարդ: «Բուլդոգի» հայացք ունի: Սկզբից դու վախենում ես նրանից, բայց ընտելանալուց հետո հասկանում ես, որ հնարավոր է «յոլա գնալ», հարատևել: Դա՝ այն դեպքում, եթե լսում ես նրան և կատարում ասածները: Նա միշտ հաշվի է առնում մեր կարծիքը և շատ է խոսում մեզ հետ: Նույնիսկ մի քիչ իսպաներեն գիտի»,- 25 ամյա արգենտինացու խոսքերը մեջբերել է «Fox Sports Argentina»-ն:
Իր հարցազրույցում Ռոխոն Վան Գաալին ներկայացրել է որպես «cara de perro», ինչը Արգենտինայում նշանակում է մարդ, ով քիչ է ժպտում և և շատ աշխատում:
Ավելի վաղ «ՄՅու»-ի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է, որ, մեղմ ասած, Վան Գաալը հարավամերիկացի ֆուտբոլիստների երկրպագու չէ:
«Այն փաստը, որ Լուին վատ է վերաբերվում հարավամերիկացի խաղացողներին, ուղղակի զգացում է: Ես եղել եմ մի թիմում Վալենսիայի, Ֆալկաոյի և Դի Մարիայի հետ, և Լուին բոլորին վերաբերվել է նույն կերպ, ոչ մի խտրականություն: Երևի մարդկանց այդ մտքին են հանգեցրել նրա վատ փոխհարաբերությունները Խուան Ռիկելմեի կամ դի Մարիայի հետ, բայց դա այդպես չէ: Նա շատ լավ մարդ է և տարբերություն չի դնում եվրոպացիների ու ամերիկացիների միջև»,- նշել է Ռոխոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան