Մեղքի զգացում ունե՞ք պատերազմում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների համար.Աննա Կոստանյանը՝ Փաշինյանին
«Պարո՛ն վարչապետ, մեղքի զգացում ունե՞ք Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված մեր հազարավոր զինվորականների, հայրենակիցների, Արցախի Հանրապետության 70 տոկոս տարածքների կորստի համար, խղճի խայթ զգո՞ւմ եք և, ի վերջո, ցավ ապրո՞ւմ եք»,- ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Պատգամավորը նաև հարցրեց, թե գործող կառավարությունը, ապահովո՞ւմ է Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթների կենսագործումը, մասնավարապես՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի ԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի և ԼՂ-ի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որի նպատակն է նաև զարգացնել 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները։
Կոստանյանը նկատեց, որ գործող Սահմանադրության նախաբանում հղում է արվում հենց այդ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագրին:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ Սահմանադրության նախաբանում գրածը իրագործելը կառավարության պարտականությունն է:
«Սահմանադրության նախաբանն ուղենիշ է պարունակում ամբողջ Սահմանադրության համար, այն սահմանադրական արժեքներ է սահմանում, որին Կառավարությունը պետք է հավատարիմ մնա»,- պատասխանեց Բադասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ, ոչ՛ իրավաբանորեն և ոչ՛ էլ այլ կերպ. Ավինյանի վստահեցումը
- Միգուցե դուք թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունեք. Անի Սամսոնյանը՝ Ավինյանին
- Ռազմագերիների հարցը Բաքվի համար իսկապես խնդրահարույց է դառնում. Արա Այվազյան
- Արդյո՞ք դուք կանխատեսում էիք, որ «Իսկանդերի» մասին ձեր հայտարարությունն այդպիսի վրդովմունք կառաջացնի Մոսկվայում. Արկադի Խաչատրյանը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին