Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
«Վերջին երկու–երեք օրերին մենք իրավաբաններով խճճված իրավիճակի մեջ ենք հայտնվել, բայց հիմա կարող եմ ասել՝ ունենք հստակություն»,- Ազգային ժողովի դիմաց ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:
Ի՞նչ էր տեղի ունեցել:
«Փետրվարի 25-ին Հայաստանի թիվ մեկ զինվորական գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ու մեր հերոս բազմաթիվ գեներալներ, զինվորականներ ասացին այն իրականությունը, ինչ ասում ենք բոլորս՝ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, այս ամենի պայմաններում ունենք անվտանգության սպառնալիք:
Եթե զինվորականներն ասում են, որ պետք է հրաժարական տա, ուրեմն անվտանգության խնդիր կա, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է:
Դրան ի՞նչ է հաջորդում: Փաշինյանն անմիջապես առաջարկություն է ներկայացնում, որ նախագահը պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին:
Ի՞նչ եղավ արդյունքում: Նախագահը վերադարձրեց առարկություններով, կրկին Փաշինյանը ներկայացրեց:
Սահմանադրությունը բառացի ասում է՝ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում է Գլխավոր շտաբի պետին, բայց Սահմանադրությունը չի ասում, որ վարչապետը կարող է առաջարակել, որ նախագահն ազատի գլխավոր շտաբի պետին: Չկա նման կարգավորում, չկա մեխանիզմ, որով Գլխավոր շտաբի պետ, գեներալ- գնդապետ Օնիկ Գասպարյանը կարող է ազատվել իր պաշտոնից: Նա նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնաարելու է 5 տարի»,- ասաց Ա. Վարդևանյանը:
Նա նշեց, որ կա Սահմանադրական դատարանի որոշում, Սահմանադրության 155-րդ հոդված, որը երաշխավորում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարումը, ու դա ունի պատճառ, պատճառը հենց այս իրավիճակներից խուսափելն է, երբ բարձրացնում են խնդիրները, չկարողանան քաղաքական պրիմտիվ պատճառներով իրենց ազատեն պաշտոնից:
«Վստահ եմ՝ մեր պայքարը հաղթանակով է արձանագրվելու:
Ազգ, բանակ, հաղթանակ»,- ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պետբյուջեի փողերը գյո՞լ են տվել, որ ԱԺ դարպասներն եք զոդում. Գեղամ Մանուկյան
- Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
- Փաշինյանն իր հանցագործությունների 4-րդ շղթայի մեջ է մտնել ու ուզում է լուծել բանակի ոչնչացման հարցը. Սաղաթելյան
- Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան
- Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
- Արամ Վարդևանյան. Քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ
- Նախագահն առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի. Արթուր Վանեցյան
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Գոհար Մելոյան. Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
- Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին