ԱՀ արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը․ Ա․ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակիցների հետ՝ նախարար Հայկ Խանումյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Քննարկվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը, դրա հաղթահարման ուղիները եւ նախարարության դերը ծառացած խնդիրները լուծելու գործում:
Արայիկ Հարությունյանը նաև անդրադարձել է քաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգը խաղաղությունն է և երկրի անկախության միջազգային ճանաչումը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ