Արմավիրի փոխմարզպետը հրաժարվում է պաշտոնից և զորակցություն հայտնում զինվորականներին
Ազգային ժողովի դիմաց ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Արմավիրի մարզպետի տեղակալ, պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը հրաժարվում է պաշտոնից:
Նա ընթերցեց Ալեքսան Ալեքսանյանի հայտարարությունը. «Պետության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները հանրության համախմբման, միասնական դաշտի ձևավորման կենսական խնդիր են առաջացրել, մինչդեռ երկրի իշխանությունը զբաղված է հանրությունը բաժանելու, պիտակավորելու գործով։Որդեգրված այս ուղին անհարիր է մեր ազգին։
Ելնելով ստեղծված իրավիճակից՝ իմ անհամաձայնությունն եմ հայտնում տեղի ունեցողի վերաբերյալ և հրաժարվում Արմավիրի մարզպետի տեղակալ-աշխարհազորային զորամիավորման ղեկավարի պաշտոնից: Իմ զորակցությունն ու աջակցությունն եմ հայտնում արժանապատիվ զինվորականներին և հատկապես իմ զինակից ընկերոջը՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին:
Տեղին եմ համարում հիշեցնել Նժդեհի հետևյալ ասույթը․ «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ վերջին երեք օրերի ընթացքում երկրորդ փոխմարզպետ աշխարհազորի հրամանատար գեներալ-մայրն է հրաժարական տալիս պետական պաշտոնից:
«Նիկոլ, արժանապատիվները գնում են կառավարությունից, արժանապատիվ մարդը չի կարող ղեկավարվել անարժանապատիվով, մեր ժողովրդի արժանապատվությունը գողացողով»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Օնիկ Գասպարյանը նշանակվել է 5 տարի ժամկետով և պաշտոնավարելու է 5 տարի. Արամ Վարդևանյան
- Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ
- Ավետիքյան. Օնիկ Գասպարյանը իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025 թվականի հունիսի 8-ը
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Արամ Օրբելյան. Հանրապետության նախագահը ( նաև վարչապետը) իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին
- Գոհար Մելոյան. Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել
- Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
- Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը
- Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ