Անհրաժեշտ եմ գտնում սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը. Ղարամյան
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է՝ Հայաստանը, որպես երկիր և պետական ինքնուրույն միավոր, գտնվում է անդունդի եզրին:
«Ա) Համազգային աղետներ․
1.Ազգային երազանքի և այդ նպատակին հասնելու ճանապարհի բացակայություն:
2.Ազգային հավատի և եկեղեցու վիրավորված և հաշմված վիճակ:
3.Ազգային մշակույթի և ավանդույթների խեղված և անհասկանալի վիճակ:
4.Արցախի փաստացի կորուստ և անորոշ վիճակ:
5.Հայոց Մեծ Եղեռնի փաստացի մոռացություն և միայն ձևական, արարողակարգային միջոցառումներով հիշում:
6.Համազգային բազմաշերտ պառակտվածություն և անտանելի ատելության մթնոլորտի տիրում:
Բ) Պետական գերխնդիրներ․
1.Պետության ղեկավարը։
2.Օրենսդիր իշխանությունը:
3.Գործադիր իշխանությունը:
4.Դատական իշխանությունը:
5.Հարկադրանքի մարմինները (ԱԱԾ, Դատախազություն, Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն):
6.Զինված ուժերը:
Ինչպես տեսնում ենք, համազգային դաշտում անկարող ենք և անկազմակերպ, պետական կառույցները հիմնականում կամ տապալված են կամ՝ գտնվում են ապազգային ուժերի վերահսկողության տակ ու մատնված են անգործության: Միակ պետական կառույցը, որը փորձում է թույլ չտալ երկրի կործանումը և կանխել պետականության վերջնական կորուստը՝ մնացել է ՀՀ ԶՈւ և Հայոց բանակը՝ ի դեմս Գլխավոր շտաբի և Բանակային կորպուսների հրամանատարական կազմի:
Ըստ այդմ, անհրաժեշտ եմ գտնում համակարգված և սինքրոնացված պայքարի միջոցով հասնել ապազգային իշխանության հեռացմանը, այնուհետև՝ ժամանակավոր՝ Ազգային համաձայնության կառավարության ձևավորմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը երաշխավորված՝ լինելու է որպես ժողովրդի կամարտահայտություն։ Արդյունքում ստեղծված կառավարությունն ունակ է լինելու, ի թիվս այլ կարևորագույն խնդիրների, վերակազմավորել հայկական զինված ուժերը՝ տարածաշրջանային և ազգային մարտահրավերներին դիմագրավելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին ցանկացած դրսևորում ՀՀ-ում. Ղարամյան
- Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
- Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ