Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Այս մասին տեղեկատվությունը տարածում է արտաքին գործերի նախարարությունը, գրում է վրացական Առաջին ալիքը։
Այցի ընթացքում արտաքին գործերի նախարարը դեմ առ դեմ և ընդլայնված հանդիպում կանցկացնի իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշողլուի հետ, որից հետո համատեղ հայտարարություններ կարվեն լրատվամիջոցների համար:
Թուրքիա կատարած այցի ընթացքում, նախատեսվում է Դավիթ Զալկալիանիի հանդիպումը Թուրքիայի փոխնախագահ Փուաթ Օքթայի հետ: