Մենք այսօր ունենք 2 Հայաստան՝ իրական-պահանջատեր և սուտ, մեր ցավերի հետ կապ չունեցող. Գալստյան
«Մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը։
Նրա խոսքով, հակառակ «արյունոտ ծաղրածուի»՝ ոստիկանապետություն կառուցելու ձգտումներին, իրենք Բաղրամյան պողոտայում են, քանի որ հաշտ չեն հայրենիքը կորցրած լինելու հետ։
«Դուք համոզված եք, որ մի օր հետ ենք բերելու Հադրութն ու Շուշին, որովհետև դուք չեք կարող մոռանալ այն պարտքը, որ ունենք մեր 5000 անմեղ զոհված, նահատակ տղաների առջև, որովհետև մենք երբեք չենք հաշտվի դավադիրի այն որոշման հետ, որը թուրքի ոտքը բացեց Սյունիքում։ Մենք դրան ասում էինք ոչ։ Ես խոսքս ուզում եմ ուղղել մեր այն հայրենակիցներին, որոնք էկրանից այն կողմ են մեզ հետևում։ Ըստ էության, նոյեմբերի 10-ին չի ավարտվել մեր պարտությունը, և ոչ էլ մեր պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին։ 2018-ի ապրիլին մենք կոփեցինք մեր պարտությունը, երբ հավատացինք մանիպուլյացիաներին, դավադրությանը, մեր անցյալը մերժողին»,- ասաց նա։
Ըստ Լիլիթ Գալստյանի, ողբերգությունը դեռ շարունակվում է։
«Մենք այսօր ունենք 2 Հայաստան՝ իրական-պահանջատեր և սուտ, մեր ցավերի հետ կապ չունեցող։ Եվ այդ սուտ Հայաստանի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում մասնակցում են հարց ու պատասխանի, իբրև իրենք մեղավոր չեն մեր այս պարտության համար։ Քաղաքական մեծամասնությո՛ւն, քո լուռ, հանդուրժողականությամբ կոճակ սեղմելով, Նիկոլի դավաճանությանը մասնակից, այսօր էլ դավաճանությունը կիսող ես դու։ Իսկ դուք հիշո՞ւմ եք՝ ինչ խոստումներով եք եկել, մեզ բոլորիս սիրում էիք։ Ես թքել եմ այն ժողովրդավարության վրա, որը կործանման է տանում իմ հայրենիքը։ Ինձ այդպիսի ժողովրդավարություն պետք չէ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Պետբյուջեի փողերը գյո՞լ են տվել, որ ԱԺ դարպասներն եք զոդում. Գեղամ Մանուկյան
- Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
- Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան
- Շարժում. «Ժամը 16:00-ին՝ բոլորս դեպի Բաղրամյան պողոտա»