Քաղաքական 14:49 03/03/2021 Հայաստան

«Իմ Ձայնը». Կոռուպցիոն նոր սխեմաներ

«Իմ Ձայնը» նախագիծն իր տարածած հոդվածում գրում է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բարձրացված աղմուկը կարծես մոռացության է մատնվում։ Ավելորդ է անգամ նշել, որ հիմնադրամի նվիրաբերության հետ կապված մամուլում բազմաթիվ բացահայտումներ արվեցին՝ ինչպես գումարների ոչ նպատակային ծախսման, այնպես էլ նվիրաբերության իրավական հիմքերի մեղմ ասած վիճահարույց լինելու վերաբերյալ։

Ի պատասխան բազմաթիվ հարցումների «Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացրել են, որ հրավիրվել է միջազգային հեղինակություն վայելող անկախ աուդիտորական ընկերություն՝ իրականացնելու աուդիտորական ուսումնասիրություն՝ 2020թ.-ի ընթացքում Հիմնադրամի կողմից կազմակերպված դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարների և դրանց օգտագործման նպատակայնության և արժանահավատության կապակցությամբ։

Արդյունքները կներկայացվեն հանրությանը։ Եվ մինչ մենք սպասում ենք հիմնադրամի աուդիտորական եզրակացությանը, լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց Հիմնադրամի կողմից Կառավարությանը տրամադրված գումարների յուրացման վերաբերյալ։ Ներկայացված տեղեկությունները վերաբերում են մի քանի էպիզոդներով փողերի յուրացմանը։ Մենք փորձել ենք ի մի բերել հրապարակված կոռուպցիոն սխեմաները, որոնց մասին արդեն տևական ժամանակ է ահազանգում են լրատվամիջոցները, սակայն համառորեն լռում են իրավապահները.

1.  Առաջին տեղեկությունը վերաբերում է ուռճացված գներով զրահաբաճկոնների ձեռք բերմանը։ Համաձայն շրջանառվող լուրերի պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոններ՝ յուրաքանչյուրը 600 ԱՄՆ դոլարով։ Բազմաթիվ հարցումները, որոնց միջոցով փորձ է արվել Կառավարությունից ստանալ տեղեկության հաստատում կամ հերքում, մնացել են անխատասխան, քանի որ Կառավարությունը հղում անելով Գնումների մասին օրենքին հրաժարվել է որևէ սպառիչ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ կատեգորիայի ծառայությունների և ապրանքների գնումները ներառվում են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում։ Պաշտպանության նախարարությունը ևս, ի պատասխան հարցումների, առայժմ որևէ տեղեկատվություն չի տրամադրել։

2. Գումարների յուրացման մյուս մեխանիզմը, որ շրջանառվում է լրատվամիջոցներում, վերաբերում է շուրջ տասը միլիոն դոլար գումարի գնումների կազմակերպմանը, որի համար տեղի է ունեցել գումարի կանխիկացում, իսկ ապրանքների մատակարարում այդպես էլ տեղի չի ունեցել։ Այս գումարի մի հատվածը տրամադրվել է սաղավարտների և զրահաբաճկոնների ձեռք բերման գործարքի համար։ Որոշվել է գործարքը անել ոչ թե Պաշտպանության նախարարության միջոցով, այլ Կառավարության հաշվից այդ գումարը ամբողջությամբ կանխիկացնելու ճանապարհով։

Այստեղ շրջանառվում են Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի, ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Հայկ Սարգսյանի և Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի անունները։ Սաղավարտների և զրահաբաճկոնների գնումը և մատակարարումը պետք է իրականացվեր Իրաքից, սակայն գործարքը չի հաջողվել հասցնել ավարտին, ապրանքը այդպես էլ Հայաստան չի հասել, իսկ կանխիկ 1,2 միլիոն դոլար գումարը մնացել է առանձին իշխանավորների մոտ։

3. Կոռուպցիոն երրորդ դրվագը վերաբերում է արտերկրում բնակվող մեր հայրենակիցների օգնություններին։ Ըստ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունների մշակվել է սխեմա, որի միջոցով օգնությունները այդպես էլ չեն հասել հասցեատերերին։ Մասնավորապես, ռուսաստանաբնակ մեր որոշ հայրենակիցների համոզել են, որ ճիշտ կլինի Հայաստան օգնությունները ուղղարկվեն պատգամավոր Հայկ Սարգսյանի միջոցով։

Որպես հիմնավորում նշվում էր այն հանգամանքը, որ իրերը Վրաստանի սահմանով հեշտությամբ անցկացնելու համար առավել նպատակահարմար կլինի իրերը ձևակերպել պատգամավորի անունով, քանի որ վրացիները իբր խնդիրներ են ստեղծում հայկական բեռների համար։ Արդյունքում օգնության համար ուղարկված ապրանքները այդպես էլ չեն հասել իրենց նպատակին։

Սրանք կոռուպցիոն լուրջ հանցանքներ են. սա էլ կորոնավիրուսի պայմաններում փողոցները ախտահանելու անվան տակ արված չարաշահումներ չեն։ Այս տեղեկությունները պետք է իրավապահների կողմից մանրամասն քննության առարկա դառնան՝ ոչ միայն այն պատճառով, որ այստեղ իրավական առումով գործել են կոռուպցիոն լուրջ սխեմաներ և յուրացվել են պետբյուջեի գումարներ և որպես օգնություն ուղարկված ապրանքներ, այլ նաև այն պատճառով, որ այս գործողություններում առկա է բարոյական բաղադրիչ՝ խոսքը վերաբերում է պատերազմի կարիքների համար տրամադրված գումարներին և իրերին»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}