Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը հանդիպում է ՀՀ նախագահի հետ
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունն այս պահին հանդիպում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Փաստինֆո»-ի հաղորդմաբ` Նախագահի հետ հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը և Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Հիմա գնում ենք նախագահի հետ հանդիպման, որից հետո պարզ կլինի նախագահի դիրքորոշումը, ինչու է այն փոխվել, և կպատասխանեմ ձեր հարցերին»,- հանդիպումից առաջ ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանցյանը:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարել Նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին երեկվա հրապարակած դիրքորոշումը, շարժման ներկակացուցիչները պահանջել էին շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է․ Էդգար Ղազարյան
- Արմեն Սարգսյանը դեռ կարող է դիմել ՍԴ․ Արա Զոհրաբյան
- Վարուժան Ավետիքյան. Արմեն Սարգսյանի ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է
- Գոհար Մելոյան. Արմեն Սարգսյանը կոպտորեն խախտեց Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասը
- Հայրենիքի փրկության շարժման ներկակացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ
- Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ նման պայմաններում. Սահմանադրագետ
- Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկությունը ՍԴ չի ուղարկել
- Նախագահի 3 տարբերակը. Էլինար Վարդանյան
- Արթուր Ղազինյան. Իմ տեղեկություններով, Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության
- Հայրենիքի փրկության շարժման երթի մասնակիցները գնում են նախագահական նստավայր