«Հրապարակ». Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն
«Հրապարակ» թերթը գրում է.
««Իմ քայլի» և իշխանության օրենսդիրները ԳՇ հայտնի հայտարարությունից հետո 24-ժամյա ռեժիմով աշխատել են գտնել այն բանաձևը, որով ԱԺ-ն սահմանադրական փոփոխություններ կիրականացնի, և կվերադառնան բանակի ուղղաձիգ կառավարման մոդելին, երբ ԳՇ-ն ենթարկվում էր Պնախարարին, սակայն Սահմանադրության՝ զինված ուժերի վերաբերյալ գլխում փոփոխությունների միակ ճանապարհը հանրաքվեն է, ինչից հետո Նիկոլ Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն։
Թե ինչով է այս անգամ փակել նախագահի բերանը, դեռևս հայտնի չէ։ Ուշագրավ է, որ «Իմ քայլը» Արմեն Սարգսյանին պաշտոնանկ անելու ռեսուրս էլ չունի, քանի որ այն սկսելու համար պահանջվում է 88 պատգամավորի քվե»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ