ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»:
Հարակից հրապարակումներ`
- Տարբերակ է՝ ոստիկանությունը որոշել է ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ ու այդ հայտարարությամբ հիմքեր է ստեղծում. Վանեցյան
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- ԱԺ պատշգամբից զենքներն ուղղել են դեպի հանրահավաքի մասնակիցները
- Մեր երկրում կա մեկ սադրիչ՝ Նիկոլ Փաշինյանն է. Իշխան Սաղաթելյան
- Հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ. Ոստիկանություն