Վազգեն Մանուկյանը վաղը կանչվել է Քննչական կոմիտե հարցաքննության
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
«Վազգեն Մանուկյանը մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե հարցաքննության՝ նրան մեղադրանք առաջադրելու և որպես մեղադրյալ հարցաքննելու նպատակով։
Հ․Գ․
Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որևէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի և մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա»,- նշված է Հայրենիքի փրկության շարժման հայտարարության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է անհրաժեշտ լինի իրականացնել կտրուկ գործողություններ․ Վազգեն Մանուկյան
- Բանակից հետո հերթը ոստիկանությանն է․ Վազգեն Մանուկյան
- Այն ինչ-որ մենք ուզում էինք՝ չստացանք, ստացանք՝ կիսատ-պռատ․ Վազգեն Մանուկյան
- Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում