«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում տեղում է ձյուն։
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։