Ռոհանին՝ Մակրոնին․ ՀԳՀԾ-ն նոր բանակցության թեմա չի կարող դառնալ
ԻԻՀ նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ն ԱԽ 2231 բանաձևի հիման վրա հաստատված բազմակողմ համաձայնություն է: Նրա խոսքերով. «ՀԳՀԾ-ն որևէ դեպքում քննարկման թեմա չի կարող դառնալ և դրա պահպանման միակ ճանապարհն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չեղարկումն է»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին նշել է, որ ՀԳՀԾ-ն պահպանելու հնարավորությունները կորցնելը կարող է ավելի սրել իրավիճակը: Նա հավելել է, որ Իրանը ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատումը սկսել է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու արդյունքում: Սակայն եթե բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները, Իրանի քայլերը շրջելի են:
Նշելով, որ Լրացուցիչ արձանագրությունների կամավոր գործադրման կասեցումն իրականացվել է իսլամական խորհրդարանում ընդունված օրենքի հիմամբ, Ռոհանին հավելել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ մեր համագործակցությունը շարունակվում է, և մենք դուրս չենք եկել ՄԱԳԱՏԷ-ից»:
ԻԻՀ նախագահի խոսքերով, կառավարիչների խորհրդում ցանկացած ոչ կառուցողական քայլ, կարող է ստեղծել նոր մարտահրավերներ և սրել իրավիճակը:
Հեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումն անհրաժեշտ է միջազգային հանրությանը և ընդգծել է բոլոր կողմերին միջուկային պարտավորությունների լիարժեք գործադրմանը վերադարձնելու նպատակով բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իրան. Եթե պատժամիջոցները չվերացվեն, ՄԱԳԱՏԷ-ին տեղեկատվություն չի տրամադրվի
- Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ հայտարարություն են ընդունել՝ ԻԻՀ միջուկային համալիրներում ստուգումների մասին
- Ռոհանի. ՀԳՀԾ վերադառնալու հարցում ԱՄՆ-ն պետք է կատարի առաջին քայլը
- ԱՄՆ-ը պետք է առանց նախապայմանների կատարի ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Զարիֆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ