Մենք միասնաբար պետք է ցեմենտենք այն արգանդը, որ նման դավաճաններ է ծնել. Ռուբեն Հովհաննիսյան
«Ինչպես Արցախյան շարժման օրերին մտավորականությունը ժողովրդի հետ էր, հանդիսանում էր՝որպես տանիք մեր խնդիրների, այդպես էլ հիմա»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց մտավորական, ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այսօր մտավորականները ժողովրդի, բանակի հետ են։
«Հիմա մենք ավելին պետք է անենք, քան արել ենք նախկինում։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է սիրո, միասնության և միակամության քարոզ տանել մեր բոլոր այն հայրենակիցների նկատմամբ, ովքեր մոլորված են։ Մեղավորները պետք է խստագույնս պատժվեն։ Մենք միասնաբար պետք է ցեմենտենք այն արգանդը, որ նման դավաճաններ է ծնել։
Իրենք հայտարարում են, որ առանց գեներալների մեր բանակը կարող է լինել։ Ուրեմն ես, այս ամբիոնից կանգնած նայում էի ԱԺ շենքին, որտեղ հիմա ամբողջ կառավարությունն է և խորհրդարանականները, և ասում եմ՝ առանց ձեզ, առանց Նիկոլի Հայաստան կլինի»,- հայտարարեց նա։
Ռուբեն Հովհաննիսյանի խոսքին հետևեցին «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Մենք այսօր ունենք 2 Հայաստան՝ իրական-պահանջատեր և սուտ, մեր ցավերի հետ կապ չունեցող. Գալստյան
- Պետբյուջեի փողերը գյո՞լ են տվել, որ ԱԺ դարպասներն եք զոդում. Գեղամ Մանուկյան
- Փաշինյանը պետք է երկրորդ անգամ իր մռութին ստանա, մերժվի ԶՈւ-ն գլխատելու իր ծրագրի մեջ. Մանուկյան
- Նիկոլը շատ վախեցած է, ու ուզում է մի քիչ էլ մեզ վախեցնի. մանկական խաղ է. Վազգեն Մանուկյան