
Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին
«Ես որևէ վարքագծի կանոն չեմ խախտել, որևէ շփոթմունք չունեմ և շատ լավ պատկերացնում եմ, որ Դատական օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին կետը, 69-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը, 70-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը և դատավորի էթիկայի կանոնների 3-րդ կետը հստակ սահմանում են դատավորի վարքագծի հստակ կանոնները»,- ԱԺ-ում այսօր հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հնչեցրած մեղադրանքին:
Վերջինս դիմելով ԲԴԽ նախագահին՝ հայտարարեց, որ նա ԱԺ-ի նիստերի դահլիճում նստած 132 պատգամավորին կոչ է անում Վճռաբեկ դատարանի անդամի թեկնածության ներկայացումը չշփոթել դատախազի տարեկան զեկույցի հետ, և հարց ուղղեց, թե արդյո՞ք նա գիտի, թե որտեղ է գտնվում:
«Ես առաջարկում եմ կոռեկտության գծերը չհատել, ես ձեզ որևէ հարց չունեմ»,- ասաց Մկրտչյանը:
Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ ելնելով դատավորի վարքագծի կանոններից, ունի զսպվածության սահման և այդ սահմանը որևէ կերպ չի անցնելու, որքան էլ փորձեն իրեն դրդել դեպի քաղաքական քննարկում:
Հարակից հրապարակումներ`
- Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դոկտորականը պաշտպանել է ՌԴ նախագահին կից ակադեմիայում
- Մնում է հարց հնչեցնեք՝ ինչու է աղմկում գետը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին
- ԱԺ-ն առանց բացառության կողմ քվեարկեց նախորդ նիստում քննարկված բոլոր նախագծերին
- Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին
Լրահոս
Տեսանյութեր



