Քերի Կավանո․ԼՂ պատերազմից հետո իրավիճակն ավելի կայուն չէ, քան 1990-ականներին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական խաղաղ կարգավորումը բացակայում է։ Առանց դրա երբեք չեք կարող դուրս գալ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկից։ Այս մասին հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Կավանոն։
«Իրավիճակը կարելի է լուծել, բանակցել, բայց հնարավոր չէ պարզապես կռվել և լուծել այն»,-ասում է Քերի Կավանոն։
Քերի Կավանոն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին, թե «դիվանագիտական լուծումներ չկային ու ինքը հարցը լուծեց ռազմական ուժով, ասել է, դեմ է այդ պնդումներին։
«Ես կվիճեմ, որ այն լուծված չէ: Այսօր մարտերից հետո իրավիճակն ավելի կայուն չէ, քան 1990-ականների մարտերից հետո ստեղծված իրավիճակը։ Այսօր մենք տեսնում ենք ևս մեկ հրադադար»,-ասել Կավանոն։
Հարցի խաղաղ կարգավորման առանցքային հարցը Կավանոն անվանում է Արցախի կարգավիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Քերի Կավանո․ԼՂ հակամարտությունը լուծված չէ, առանցքային խնդիրները մնում են
- Քերի Կավանո․Հադրութի շրջանի ռազմական գործողություններն ընդգծում են տեղում վտանգավոր իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում