Ընդդիմության հանրահավաքը շարունակվում է, սպասում են Արմեն Սարգսյանի որոշմանը
Ընդդիմությունը շարունակում է հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում։ Ինչպես տեղեկացրեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը, որ անկախ Արմեն Սարգսյանի որոշումից, ՀՀ սահմանադրության համաձայն Օնիկ Գասպարյանը շարունակելու է մնալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ մինչև 2025 թ․-ը։
«Սպասում ենք, քիչ անց հայտնի կդառնա,թե ինչ ինչպիսի դիրքորոշում է ունենալու Փաշինյանի միջնորդության հարցում ՀՀ նախագահը ։ Ամեն դեպքում՝ դիմելու է ՍԴ կամ չի ստորագրելու այդ թուղթը , թե բավարարվելու է երեկվա ՍԴ դիմելու նախաձեռնությամբ։Ուզում եմ նորից կրկնել, որ անկախ որոշումից ՀՀ փորձառու և վաստակաշատ իրավաբանները միաբերան պնդում են , որ Օնիկ Գասպարյանը ՀՀ սահմանադրության համաձայն շարունակելու է մնալ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ մինչև 2025 թ․-ը։ Ուղղակի Արմեն Սարգսյանի քայլը ևս մեկ ազդակ կլինի որպեսզի ՀՀ-ում օրենքը հարգեն, սահմանադրությունը հարգեն ու ասեն որ այլևս օրենք , սահմանադրություն ոտնահարելու Նիկոլի դարաշրջանը մեր երկրում ավարտված է»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա նաև տեղեկացրեց,որ իրենց երկու ներկայացուցիչ այժմ նախագահականում են։