Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
«Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ»,- Աժ-ում հայտարարեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Վերջինս պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ԲԴԽ նախագահը պաշտոնը լքելուց հետո արդյո՞ք զբաղվելու է քաղաքականությամբ և հիշեցրեց, որ Արթուր Վանեցյանն էլ էր հայտարարել, որ քաղաքականությամբ չի զբաղվելու:
«Չեմ զբաղվելու՝ պարզ և հասարակ պատճառներով, քանի որ ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից: Չունեմ համապատասխան կրթություն, քաղաքագետ չեմ: Քաղաքականությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները»,-հայտարարեց Վարդազարյանը:
Նա հույս հայտնեց, որ 65 տարեկանը լրանալուց հետո կդադարեցվեն իր լիազորությունները, որից հետո այլևս չի լինի նաև դատավոր:
ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ, կզբաղվի կա՛մ գիտամանկավարժական գործունեությամբ, կա՛մ, եթե առողջությունը թույլ տա, փաստաբանությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ձեր վիրավորական արտահայտություններն իմ անձի նկատմամբ ունենալու են հետևանք. Վարդազարյանը՝ Բաբաջանյանին
- Չեմ պատկերացնում, թե ինչ եք ասում, ճիշտն ասած՝ չեմ էլ ուզում պատկերացնել. Ռուբեն Վարդազարյանը՝ Վահագն Հովակիմյանին
- Զսպվածության սահմանը որևէ կերպ չեմ անցնելու, որքան էլ փորձեք ինձ դրդել. Ռուբեն Վարդազարյանը՝ իմքայլականին