Եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը
Միջազգային օլիմպիական կոմիտեում Տոկիոյի խաղերի բռնցքամարտի մրցաշարը համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Մորինարի Վատանաբեն պաշտոնական գրություն է ուղարկել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե:Այս մասին հայտնում են կոմիտեից։
«Մորինարի Վատանաբեն հայտնել է , որ եվրոպական բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը տեղի կունենա Փարիզում ՝ հունիսի 4-8-ը:
Նախատեսվում է ,որ ֆրանսիայի մայրաքաղաքում օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն 176 բռնցքամարտիկներ ․ տղամարդկանց՝ ութ և կանանց հինգ քաշային կարգերում։
Մինչ այս ՄՕԿ-ը դիտարկում էր նշած մրցաշարի անցկացումը Բուդապեշտում»,-նշված է հաղորդագրությունում: