ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր զորակցությունն է հայտնում Գլխավոր շտաբին
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնն իր խորին մտահոգությունն է հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
«2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո զարգացող գործընթացներն էլ ավելի խորացրեցին երկրում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը:
Ցավալի է այն հանգամանքը, որ ներկայիս իշխանությունն ի զորու չէ լուծել երկրի առջև ծառացած հետպատերազմական խնդիրները, իսկ օրեցօր զարգացող անցանկալի գործընթացներն էլ ավելի են վտանգում մեր երկրի անվտանգությունը և տարածաշրջանի փխրուն խաղաղությունը: Վերջերս բանակի, մասնավորապես, Զինված ուժերի Գլխավոր շտաբի դեմ ուղղված ՀՀ կառավարության անհեռանկար քայլերն էլ ավելի են վտանգում Հայոց Պետականության հիմքերը:
Հայոց բանակն իր ողջ պատմության ընթացքում եղել է և կլինի Հայոց պետականության գոյության բացառիկ երաշխավորը:
Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով Պետական գերակա շահը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը, տարածաշրջանային կայունությունը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբին և բանակի ողջ անձնակազմին»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ, որը տարածել է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտի 6-ին ՊՆ մոտ նախկին զինծառայողներն ի աջակցության Օնիկ Գասպարյանի հանրահավաք են հրավիրում
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- Վայոց Ձորի փոխմարզպետը հրաժարական է տվել ու միացել ԳՇ-ի հայտարարությանը
- Արմավիրի փոխմարզպետը հրաժարվում է պաշտոնից և զորակցություն հայտնում զինվորականներին
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- ԳԱԱ.Իշխանություններից պահանջում ենք զերծ մնալ փորձառու հրամանատարներին ասպարեզից հեռացնելու քայլերից
- ԳԱԱ-ում Վազգեն Մանուկյանը կարևորել է լեգիտիմ իշխանափոխության իրականացումը
- ԳԱԱ նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը