Էլինար Վարդանյան. Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է.
««...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակիհետ»։
Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բանակի բոլոր առանցքային բարձրաստիճան պաշտոնյաները,հինգ բանակային կորպուսների հրամանատարները, բարձրաստիճան այլ զինվորականներ։
Բանակը ժողովրդի հետ է, իսկ ո՞ւմ հետ են իշխանությունները։Այդ իշխանությունները երեկդիպուկահարներ էին տեղայակել ժողովրդին դեմ հանդիման, ցուցադրաբար նշան էին բռնել խաղաղ հավաքին, ավտոմատներով զինված ոստիկանները շրջում էին Բաղրամյան պողոտայում, Դեմիրճյան փողոցում վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները պարիսպ էին կազմել, իսկ ԱԺ բակում տեղադրվել էին լուսաձայնային նռնակներ։
Հոլիվուդյան ֆիլմ հիշեցնող այս տեսարանի մյուս կողմում մենք էինք՝ մեր երեխաները, մեր ընկերներն ու հարազատները, մեր ծնողները, մանկասայլակով կանայք և եռագույնը ձեռքներիներիտասարդ տղաներ ու աղջիկներ։
ՀՀ Զինված ուժերը և´ պատերազմի ժամանակ, և´ դրանից հետո ապացուցել են, որ ժողովրդի հետ են, իսկ հայտարարությամբ նախազգուշացրել են իշխանություններին՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։
Պարոնայք գեներալներ
Որպես քաղաքացի և որպես մայր՝ կոչ եմ անում Ձեզ՝ կրկին հրապարակային վերահաստատել, որ Ձեր նախազգուշացումը միայն բառեր չեն, այլ՝ հայկական բանակի հրամանատարների խոսք, զգուշացում բոլոր քաղաքական ավանտյուրիստներին, որ հանկարծ մտքներով չանցնի մեր և մեր երեխաների հանդեպ ուժ կիրառելու կամ կրակելու խելահեղ որոշումներ կայացնել։
Մենք վաղը, մյուս օրը նորից գնալու ենք հավաքին, գնալու ենք մեր երեխաների հետ, մեր հարազատների հետ, անկախ՝ դիպուկահարների և ավտոմատավոր ոստիկանների առկայությունից։ Մենք գնալու ենք՝ վերահաստատելու, որ մեր բանակի կողքին ենք, մենք և մեր հերոսական բանակն իրար կողքի ենք, իսկ ո՞վ է կանգնած մեր դեմ։ Մեկը, ով աղետի հասցրեց մեր երկիրը։
Մենք ուզում ենք մեր երեխաների համար անվտանգ ու կանխատեսելի պետություն։ Այդ պատճառով էլ մենք լինելու ենք փողոցում, անկախ՝ մեզ վրա ուղղված դիպուկահարներից»։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը պետք է կողմնորոշվի. Քոչարյանը մեկնաբանել է՝ ԳՇ-ի հայտարարությունը որտեղից է գալիս
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- ԶՈւ ԳՇ. Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետը լրանալը հանդիսանում է ԶՈւ բարձրագույն զինվորական հրամանատարը
- Դա միայն իշխանության կարծիքն է, թե այդ օրենքը տարածվում է նաև ԳՇ պետի դեպքում. Վարդևանյան
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
- Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն