«Կամուրջ» ծրագրով հատուցում են ստացել 1133 վիրավոր ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը «Կամուրջ» ծրագրով հատուցում է կատարել 1133 շահառուների։
Հիմնադրամից մանրամասնում են, որ նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։
1015 շահառուներ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներն են։
Հիշեցնենք, որ «Կամուրջ» ծրագրի շահառու են դառնում այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու։ Նույն ծրագիրը հատուցումներ է տրամադրում նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։