Կառավարությունը Տավուշի մարզպետարանին տրամադրեց 234 միլիոն 228 հազար դրամ
«Նախատեսվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 միլիոն 228 հազար դրամ, որից Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 29.7 միլիոն»,-կառավարության այսօրվա նիստում զեկուցելով 2021 թ. պետական բյուջեի հերթական վերաբաշխման նախագիծը՝ հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա ներկայացմամբ՝ Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար կհատկացվի 42.8 միլիոն դրամ, իսկ 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ 161.6 միլիոն դրամ:
Պապիկյանը նկատեց, որ «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների մասով կան պարզաբանման հարցեր:
«Խնդիրը վերաբերում է նրան, որ սեպտեմբերի մեր այցից հետո սկսել են նախագծման աշխատանքներ, քանի որ որոշում ընդունվեց ընդլայնել պուրակը, նոր մակերես ավելացնելու խնդիր առաջացավ, և հայտնի իրադարձությունների պատճառով մենք չկարողացանք ֆինանսական միջոցներ տրամադրել, այն հնարավոր է եղել միայն դեկտեմբերին»,- հայտարարեց Պապիկյանը և հավելեց, որ դեկտեմբերին էլ գումարը չեն կարողացել ամբողջությամբ տրամադրել շինարարներին:
Նկատելով, որ խնդիր է եղել նաև պուրակին լրացուցիչ տարածք հատկացնելու հարցում՝ նա հավաստիացրեց, որ դրանք Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ մարզպետարանը շտկել է, գումարը տրամադրելուն պես շինարարական աշխատանքները կշարունակվեն:
«Խնդիրները լուծված են, մեկ հողամասի ձևակերպումն ավարտված է, մյուսը ավարտման փուլում է: Որոշումը ընդունելուն պես անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարական աշխատանքները»,- իր հերթին նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխ գյուղի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ. Արմեն Ղուլարյան
- Կառավարությունը Երևանի քաղաքապետի համար նախատեսեց ևս մեկ՝ 5-րդ տեղակալի հաստիք
- Աջակցության ծրագրով նախատեսված 250 միլիոն դրամ վարկից տուրիստական ընկերությունները վերցրել են միայն 36 միլիոնը.Վահան Քերոբյան
- Կառավարության 3-րդ միջոցառման շրջանակում վարկ վերցրած տնտեսվարողների հիմնական մասը չի հասցրել օգտվել 6 ամսյա արտոնյալ ժամանակահատվածից
- Մենք այսօր իսկ վերսկսում ենք երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Կառավարության այսօվա որոշմամբ Հայաստանի քաղաքացիների վարկային պատմությունները հասանելի կլինեն ԵԱՏՄ երկրներում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ