Ասում եմ՝ լռի՛ր. Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին
ԱԺ-ն շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։
Երեք օր շարունակ պատգամավորները, օրակարգից շեղվելով, քննարկում են ԲԴԽ նախագահի այն հայտարարությունը, թե դատավորները պետք է ցույց տան՝ վնգստացո՞ղ են, թե՞՝ ծառայում են հայրենիքին։
Արման Բաբաջանյանը, թերևս ամենաշատը այդ հարցը բարձրացրած ու ԲԴԽ նախագահի հասցեին անվայելուչ արտահայություններ հնչեցրած պատգամավորներից է, որ 3 օր շարունակ ամեն առիթով անդրադառնում է նրա պաշտոնավարման հարցին։
Այսօր էլ, ԱԺ-ում ելույթի ընթացքում նա սահմանված ժամանակից ավելի երկար խոսեց նույն հարցի մասին, ինչի միջամտեցանկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
«Ժամանակը վերջացավ»,- ասաց պատգամավորը։
«Դուք վարողի փոխարեն մի որոշեք»,- եղավ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի պատասխանը։
«Թող վերջացնի, ելույթի ժամանակը պրծավ»,- հակադարձեց Գևորգ Պետրոսյանը։
«Ասում եմ՝ լռի՛ր»,- վրդովված վրա բերեց Լենա Նազարյանը։
«Ժամանակը սպառվել է»,- ևս մեկ անգամ տեղի ասաց Գևորգ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ նախագահի կնոջն այսօր հրավիրել են ՀՔԾ. 168.am
- Պաշտոնս թողնելուց հետո միանշանակ չեմ զբաղվելու քաղաքականությամբ. Ռուբեն Վարդազարյանը
- Մնում է հարց հնչեցնեք՝ ինչու է աղմկում գետը. Գևորգ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում