Քաղաքական 19:37 04/03/2021 Հայաստան

ՀՅԴ Հայ դատի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարարի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարություն է տարածել` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ։Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«2021 թվականի փետրվարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է հայտարարություններ, որոնք Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։

Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։

Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։

Խիստ խնդրահարույց այս հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետևյալ հաստատումները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունը, ըստ էության, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր պարտակա­նություններից։

2) Հայաստանի կառավարությունը փաստորեն հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։ Մասնավորապես հիմնավոր կասկած է ձևավորվում առ այն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։

Ընդ որում Հայաս­տանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգա­վորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժու­թյուններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարա­րություններին։

Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ սկզբունքային հակադրությունների պայմաններում ՀՅ Դաշնակցության Հայ դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության դիրքերից, այլև շարունակում է սերտ փոխգործակցությունը տարբեր պետություններում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպություններում գործող ՀՀ ներկայացուցչությունների հետ։

Նախարարի երեկվա հայտարարությունը, սակայն, սպառնում է գաղափա­րական լրջագույն հակասություն ստեղծել տասնյակ երկրներում և բազմաթիվ կազմակեր­պություններում հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտ­պանող Հայ դատի ցանցի և հայրենի պետության Արտաքին գործերի նախարարության միջև։

Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր մյուս նախապայմաններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և Հայաստան-Թուրքիա իրավական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից։

Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսևորվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և շարունակվում է Թուրքիայի իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում և այդ երկրից դուրս կիրառվող հակահայ քայլերով։ Մինչև Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականությունը, վերջինիս հետ ՀՀ-ի կողմից երկխոսության ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործվելու է իր վերոնշյալ նպատակների իրականացման համար։ Հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի համար այն կլինի շահարկման ընձեռված հնարավորություն։

Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանության հանցավոր անպատրաստությունը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողությունը այլևս վաղուց նորություն չեն։ Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդված ինստիտուտներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կցուցաբերի զգոնություն, չտրվելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը։

Հայաստանի, ներառյալ Արցախի, անվտանգության ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխությունն է, ինչը միայն կարող է սկսվել երկիրը պարտության առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության հեռացումով։ Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խոսել, ծրագրել և գործել այնպես, որպեսզի «մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հելսինկիի փողոցներում բնակիչները գայլ են տեսել
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում գայլ են նկատել: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն «Հելսինկիում առավոտյան գայլ է նկատվել:...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15:00-ին: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ռուսաստանը ծրագրում է «գրավել» Յուպիտերն ու Սատուրնը
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ստեփանակերտի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ»-ից արձակված կասետային ռումբ
Ստեփանակերտի Բրյուսով թաղամասի բնակելի տների հարևանությամբ հայտնաբերվել է «Սմերչ» հրթիռային համակարգից արձակված կասետային ռումբ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀՊՏՀ նախկին ռեկտոր. Ապօրինությունների արձանագրումն, իհարկե, արդեն մեկ քայլ առաջ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրապրակել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պատասխան նամակը համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
17:20
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը
ԵՄ-ն ԱՄՆ-ին առաջարկել է վեց ամսով դադարեցնել փոխադարձ տուրքերը`արդյունաբերությանը հանգիստ շունչ քաշելու հնարավորություն տալու համար:...
Աղբյուր` Panorama.am
17:07
Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։ San Francisco Chronicle-ը նշում է,...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արքայազն Հարրին վերադառնում է Մեծ Բրիտանիա ՝ մասնակցելու արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը
Արքայազն Հարրին պատրաստվում է վերադառնալ Մեծ Բրիտանիա պապի՝ Էդինբուրգի դուքս արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար:...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նաիրա Կարապետյան. Հասարակությունը պատրաստ չէր այսպիսի անկեղծ և սթափ գնահատականի, որը հնչեցրեց Միքայել Մինասյանը
ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Նաիրիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միքայել...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Այդ ժամանակվանից ես գիշերը վատ եմ քնում». Չարլզ Միշելը՝ Եվրահանձնաժողովի ղեկավարին աթոռ չտալու մասին
Եվրախորհրդի ղեկավար Չարլզ Միշելը խոստովանել է, որ ինքը գիշերը լավ չի քնում Անկարայում բանակցություններում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել
Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, վթարի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»
«Այսօր ընդունվում են հակաժողովրդական օրենքներ, բայց ներկայացվում են ժողովրդին հաճո ձևակերպումներով»,- «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:55
Կրակոցներ Քասախ գյուղում
Ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի Սարգսյան փողոցի շենքերից մեկի հետնամասում մի տղամարդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ստվերային շուկայում ռուսական պատվաստանյութ են վաճառում
Փորձագետները ինտերնետի ստվերային հատվածում հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի վաճառքի առաջարկներ: Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արման Թաթոյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն  ապրիլի 10-ին ընդունել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
15:32
Սամվել Մարտիրոսյան. Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}