Հասարակություն 20:12 04/03/2021 Հայաստան

44-օրյա պատերազմը ցույց տվեց հայագիտական առարկաների կարևորությունը. Կաթողիկոս՝ օլիմպիադայի հաղթողներին

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է 2019-2020 ուստարվա «Հայոց Եկեղեցու պատմություն» (ՀԵՊ) առարկայի հանրապետական օլիմպիադայի՝  ՀՀ մարզերից և Արցախից ժամանած քսանմեկ դիպլոմակիրներին և մի խումբ ուսուցիչների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկատվական համակարգից։

Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն և  ՀԵՊ հանրապետական առարկայական հանձնաժողովի նախագահ Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է օլիմպիադայի փուլային կազմակերպման ընթացքը և արձանագրված արդյունքները։ Հայր Զաքարիան ուրախությամբ նշեց, որ 16 տարիների ընթացքում «Հայոց Եկեղեցու պատմությունը» դարձել է աշակերտների սիրված առարկաներից  և իր ուրույն տեղն ունի առարկայացանկում։

Այնուհետև պատանիներին իր հայրական օրհնությունը և շնորհավորանքներ է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունն ընդգծել է, որ իր համար ուրախություն է տեսնել առարկայի հանդեպ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչի վկայությունը նաև տարեցտարի օլիմպիադաներում արձանագրվող արդյունքներն են։ 

Անդրադառնալով 16 տարիներ առաջ հայրենի իշխանությունների հետ համագործակցաբար հանրակրթական դպրոցում ներդրված «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի առաքելությանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը նշել է, որ նպատակն էր մատաղ սերնդին հաղորդ դարձնել Հայոց Եկեղեցու ծոցում ստեղծված ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին։ Շեշտվել է, որ առարկայի դասավանդումը հայագիտական մյուս առարկաների հետ նպաստում է ազգային ինքնության և նկարագրի ձևավորմանը։

Հայրապետը ընդգծել է, որ առարկայի միջոցով աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալ ոչ միայն Հայոց Եկեղեցու պատմությանը և վարդապետությանը, այլև քրիստոնեական մյուս եկեղեցիներին ու տարբեր կրոններին, ինչն օգնում է հայորդիներին ճիշտ կերպով կառուցել իրենց հարաբերությունները բազմակրոն աշխարհի և տարբեր աշխարհայացքի տեր մարդկանց հետ։

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հորդորել է աշակերտներին լավ սովորել, շարունակ կրթել միտքն ու հոգին՝ իրենց գիտելիքներով, դավանած արժեքներով և հայրենասեր նկարագրով դառնալու ազգի արժանի զավակներ և նպաստելու հայրենիքի հզորացմանը, խաղաղ ու անվտանգ կյանքի կերտմանը։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս ներկա մանկավարժների, նաև իր գնահատանքը փոխանցեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի բոլոր ուսուցիչներին ազգանվեր ծառայության համար՝ հավելելով, որ վերջին արցախյան պատերազմում զինապարտ հայորդյաց դրսևորած ոգին և սխրանքները նաև իրենց անտրտունջ, նվիրյալ աշխատանքի արդյունքն են։ Վեհափառ Հայրապետը արձանագրել է, որ 44-օրյա պատերազմն ավելիով ցույց տվեց կարևորությունը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի և հայագիտական մնացյալ առարկաների՝ սերունդների հայեցի դաստիարակության և ազգային դիմագծի կերտման գործում։

Առարկայի հետագա դասավանդման շուրջ արտահայտված մտահոգություններին ի պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուսաբանություններ տվել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախորդիվ արտահայտած կեցվածքի և ԿԳՄՍ նախարարության կողմից վերջերս ներկայացված մոտեցումների ոչ ընդունելի նկատվելու վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ Կրթական հարցերով ենթախումբն առաջիկա օրերին վերստին Հայոց Եկեղեցու դիրքորոշումները կհանձնի կրթության պետական լիազոր մարմնի ուշադրությանը։ Այս առնչությամբ նշվել է նաև, որ խնդրին անդրադարձ է կատարվել նաև օրեր առաջ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։

Հանդիպման ավարտին օլիմպիադայի հաղթողները Վեհափառ Հայրապետից ստացան նվերներ, ապա ուսուցիչների ուղեկցությամբ այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:15
Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականները շարունակում են կրակոցներ արձակել. ՄԻՊ
«Ադրբեջանական զինվորականների ներկայությունը սպառնում է գյուղերի բնակիչների ֆիզիկական անվտանգությանը»:
Աղբյուր` Panorama.am
23:05
ՀՀ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը
«Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները»,-...
Աղբյուր` Panorama.am
21:38
Բոլորը հասկանում են` այս ագրեսիայից հետո վերջակետ չի դրվել, այլ դրվել է ստորակետ․ Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն այսօր ելույթ ունեցավ...
Աղբյուր` Panorama.am
21:32
Կարևոր հարցերից է նաև մշակութային ժառանգությունը, որով հարուստ է այդ տարածաշրջանը․ Կիմմո Կիլյունենը՝ ԵԽԽՎ-ում
Աղետ է Եվրոպայի խորհրդի համար, որ իր անդամ երկրները արյունալի պատերազմում են։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում...
Աղբյուր` Panorama.am
21:10
Դուք երբևէ տեսե՞լ եք , թե ինչպես են Ձեր կրոնական հուշակոթողները վերացվում. Ռուբինյան
Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին և մյուս գերիներին։ Այս մասին ԵԽԽՎ նիստի ընթացքում ասաց ՀՀ Ազգային ժողովի Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:06
Ռազմագերիները պետք է վերադարձվեն՝ առանց եթե-ների ու բայց-երի․ քննարկում ԵԽԽՎ-ում
«Մենք չպետք է օգտագործնեք այս ֆորումը բարձրաձայնելու հակամարտությունների մասին, այլ պետք է հարգենք հրադադարը։ Եղել են գերիների...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եթե առիթ ունենաք՝ հարց կտաք, թե քանի՞ փամփուշտ են կրակել այդ ստորաբաժանումները. Մովսես Հակոբյան
«Պարոն Բաբայանի հնչեցված միտքը, որ դեմ էի համալրման այս պրոցեսին և ինքն այլ առաջարկություն է արել, որը չի անցել, դա շատ ճիշտ է արվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Եկեք չմոռանանք, որ այս թվերի ետևում մարդիկ են․ ԵԽԽՎ պատգամավորը՝ գերիների հարցի քննարկմանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի ունեցավ «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
20:28
Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի մի շարք երկրներում իրադրության ոչ կայուն վիճակ է նկատվում․ Սերգեյ Շոյգու
ՌԴ Հարավային ռազմական շրջանի զորքերի մարտական հնարավորությունները զարգացվում են Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման զեկույցը
Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան համատեղ իրականացրել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Պետք է թողնել, որ բոլոր հայ ռազմագերիները տուն գնան. ԵԽԽՎ-ի ավստրիացի պատվիրակի կոչը Ադրբեջանին
«Ես ուզում եմ կոչով դիմել Ադրբեջանին՝ եկեք չսակարկենք այն մասին, թե հայ զինծառայողները գերության մեջ հայտնվել են համաձայնագրի ստորագրումից...
Աղբյուր` Panorama.am
19:59
Պետականությունը օր օրի մաշվում է, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում. քաղաքագետ
Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
19:50
Ոստիկանները «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանդիպել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ. քննարկման հիմնական թեման ԱԺ ընտրություններն էին. Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ. Չեխիայի ԱԳ նախարար
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Չեխիայի ԱԳՆ ղեկավարը չի բացառել, որ Պրահան ստիպված կլինի զրոյից հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ։ Ըստ նրա՝ ...
Աղբյուր` Panorama.am
19:23
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ...
Աղբյուր` Panorama.am
19:17
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Ապրիլի 19-ին և 20-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ ՊՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանն 80 տարեկան է
Այսօր լրացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, Նկարիչների միության անդամ Ֆերդինանդ Մանուկյանի ծննդյան 80-ամյակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Զորամասերից մեկում հայտնաբերվել է զինծառայողի դի
Ապրիլի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի հարակից տարածքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ոչ միայն ԵԽԽՎ-ն, այլև ողջ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանին. Նաիրիա Կարապետյան
ԵԽԽՎ-ում շուտով սկսվելու է մեր ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
18:54
Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն»՝ թուրքերեն
Ս․ Էջմիածնի Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպել են Սամվել...
Աղբյուր` Panorama.am
18:48
Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում․ Օնիկ Գասպարյան
Օնիկ Գասպարյանը  պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:...
Աղբյուր` Panorama.am
18:42
Անտառների պահպանության համար պատասխանատուների նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ
ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել...
Աղբյուր` Panorama.am
18:36
ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկմանը ելույթի համար գրանցվել է 30 պատվիրակ
Րոպեներ անց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում կմեկնարկի «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների...
Աղբյուր` Panorama.am
18:30
Առանց կարգավիճակի Արցախը գոյություն ունենալ չի կարող. Արթուր Թովմասյան
Ապրիլի 20-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն  ԱրՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:23
Արդյո՞ք արժե նման գնով Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել․ Աշոտ Մելքոնյան
Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան  ընդառաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվել է «Հայոց...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայտնի են Սամբոյի համապետական ստուգատեսի հաղթողները
Սամբոյի համապետական ստուգատեսն անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այն կարելի է անվանել...
Աղբյուր` Panorama.am
18:09
Պրահան ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում վտարել ռուս դիվանագետներին
Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը, որը նաև հանրապետության ժամանակավոր արտգործնախարարն է, երեքշաբթի օրը ԵՄ-ում և...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մենք չպետք է թույլ տանք, որ վարորդը մեքենայի 4 ակով կանգնի մայթին. Հայկ Մարության
«Երկու տարի առաջ ընդունվեց որոշում, որ համայնքային հողերի վրա այլևս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավոք սրտի, անցել է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Բուլգակովին ցիտելու համար դատավոր Ազարյանի նկատմամբ վարույթ են հարուցել
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}