Իրավունք 18:19 04/03/2021 Հայաստան

Մարուքյանն ու Սիմոնյանն անհամաձայնություն են հայտնել ՍԴ եզրահանգումների և հիմնավորումների հետ կապված

Որպես Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ի ներկայացուցիչներ՝ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու և նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հանդես են եկել  հայտարարությամբ  Սահմանադրության դատարանի՝ 2021թ. փետրվարի 11-ին կայացված գործը մասով կարճելու ՍԴԱՈ-27 որոշման վերաբերյալ: Հայտարարությունը տարածել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: 

«Տեղեկացնում ենք, որ Սահմանադրական դատարանը փետրվարի 11-ին իր ՍԴԱՈ-27 որոշմամբ  մասամբ կարճել է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա` ԱԺ կողմից իր լիազորությունների իրականացման, ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, չենք կարող մեր անհամաձայնությունը չհայտնել Սահմանադրական դատարանի եզրահանգումների և հիմնավորումների հետ՝ որակելով դրանք որպես սահմանադրական արդարադատությունից հրաժարման ակնհայտ դրսևորում։

Ստորև ընդհանուր կերպով ներկայացնում ենք այն խնդիրները, որոնք առկա են այդ որոշման մեջ։ 

Այսպես, Սահմանադրական դատարանը որոշել է կարճել պատգամավորների կողմից ներկայացված դիմումը հետևյալ պահանջների մասով՝

- ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ Սահմանադրության 2020 թ. հունիսի 22-ի փոփոխությունները մինչև երկրորդ ընթերցում չի ուղարկել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով և ընդունել դրանք երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության.

- ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ փոփոխության է ենթարկել Սահմանադրության 213-րդ հոդվածի բովանդակությունն այնպես, որ այդ փոփոխությամբ ըստ էության փոփոխության են ենթարկվել Սահմանադրության 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող դրույթները.

- ճանաչել Սահմանադրությանը հակասող Ազգային ժողովի կողմից 2020թ. հունիսի 22-ին ընդունված Սահմանադրության փոփոխությունների ընդունման ընթացքում մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը Սահմանադրության փոփոխությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան չդիմելն ու առանց Սահմանադրական դատարանի որոշման Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը, իսկ Սահմանադրության 2020թ. հունիսի 22-ի ընդունված փոփոխությունները՝ ամբողջությամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր.

- ճանաչել և հայտարարել, որ Ազգային ժողովը և Հանրապետության նախագահը դուրս են եկել իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակից և խախտել Սահմանադրությունը, երբ, ընդունելով և ստորագրելով Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները, զրկել են Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից։

Նախ, փաստենք, որ քննարկվող որոշման տեսական մասը կազմում է ակտի մեծագույն մասը, իսկ վերլուծական-բովանդակային դատողությունները չափազանց քիչ են, ինչից կարելի է եզրակացնել, որ դատարանը խուսափել է անդրադառնալ առաջադրված հարցերին՝ ըստ էության՝ օգտագործելով առկա փաստերի և տեսական մտքերի տարանջատման, այլ ոչ թե համադրման մեթոդաբանությունը։

Ա.

Սահմանադրական դատարանը հրաժարվել է Սահմանադրության փոփոխությունների նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելուց՝ նշելով, որ նման գործառույթ Բարձր դատարանը չունի։ Այս մասով հատուկ նշենք, որ պատգամավորների դիմումում առանձին պահանջ ՉԿԱ Սահմանադրության ուժի մեջ մտած դրույթները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ պարզ չէ, թե ինչին է միտված այդ միտքը նշելը և այնուհետև դրան հակադրվելը։

Դիմումի խնդրամասում նշվում է, որ դիմումատուն (ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի 1/5-ից ավելին) խնդրում է քննել հետևյալը՝

- ԱԺ կողմից սահմանադրական վերահոսկողության ինստիտուտի շրջանցմամբ (Աժ որոշմամբ՝ առանց ՍԴ դիմելու և ՍԴ ակտը ստանալու) Սահմանադրության փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը,

- ԱԺ կողմից իր լիազորությունները գերազանցելը՝ Սահմանադրությունում հանրաքվեի միջոցով փոփոխման ենթակա դրույթների վերաբերյալ փոփոխություն կատարելը՝ այդ փոփոխությունները ԱԺ կողմից փոփոխման ենթակա դրույթներում տեղավորելու միջոցով։

Եվ այս հարցերի քննության արդյունքում է, որ ընդունված և ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցը կարող էր որպես հետևանք առնվել քննության։ Սակայն Սահմանադրական դատարանը որոշել է, այսպես ասած, հարցը պարզեցնել և, հղում անելով իր լիազորությունների թվարկմանը, նշել, որ չի կարող քննել Սահմանադրության ընդունված և ուժի մեջ մտած փոփոխությունների վերաբերյալ հարց՝ այդ լիազորություններում նման կետի բացակայության հիմքով։

Այնինչ, դիմումի կարճված մասի քննության լիազորությունը բխում էր այդ նույն (Սահմանադրության 168-րդ) հոդվածի 4-րդ կետից, ինչին և հղում է տրված դիմումում, իսկ դիմումի համապատասխան կետերում մանրամասնվում են նշյալ կետի հիման վրա Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցերը՝ համապատասխան հիմնավորումներով։ 

Եվ այստեղ նաև բաց է մնում այն հարցը, թե այն դեպքում, երբ խորհրդարանի կողմից ընդունվում են Սահմանադրությանը հակասող սահմանադրական փոփոխություններ, ապա արդյո՞ք այդ դրույթներն ուժի մեջ մտած լինելու փաստի ուժով այլևս չեն կարող քննության առարկա դառնալ սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմնում՝ Սահմանադրական դատարանում։

Իսկ եթե այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել Սահմանադրության խախտմամբ, նորի՞ց Սահմանադրական դատարանը պետք է հրաժարվի սահմանադրական արդարադատության իր հիմնական գործառույթից և հղում անի այն փաստին, որ դրանք արդեն ուժի մեջ են մտել։ Սրանով խարխլվում է հենց սահմանադրական վերահսկողության բուն էությունը, ինչը Սահամանադրական դատարանի՝ որպես պետական ինստիտուտ, կարևորության իմաստին է հարվածում։

Սահմանադրական դատարանի այս տրամաբանությամբ որևէ մարմին ի զորու չէ՞ քննել և լուծել Սահմանադրության տառին և ոգուն հակասող փոփոխությունների հարցն ու թույլ չտալ դրանց կիրառությունը կամ վերացնել հակաիրավական հետևանքները։

Բարձր դատարանի նման կրավորական և խուսափոխական դիրքորոշումը չի բխում այդ ինստիտուտի կարևորությունից, սակայն անհրաժեշտ է փաստել, որ տվյալ սողանցքը ժամանակին թողնվել է գործող Սահմանադրության հեղինակների կողմից, և դրա առկայությունը որևէ հիմնավորմամբ արդարացված չէ 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հնարավորություն տրվեց նաև խորհրդարանին (մինչ այդ, ինչպես հիշում եք, փոփոխություններ կարող էին տեղի ունենալ բացառապես հանրաքվեի միջոցով)։

Բ.

Սահմանադրական մարմինների միջև առաջացող վեճերի մասով գործող իրավակարգավորումների անկատարության վրա հիմնվելով՝ որոշման հեղինակ(ներ)ը փորձում են հարցականի տակ առնել Դիմողի՝ գործով դատավարական սուբյեկտայնությունը կամ իրավունակությունը։

Այստեղ պետք է փաստել, որ Սահմանադրական դատարան են դիմել խորհրդարանի ընդդիմադիր թևը ներկայացնող պատգամավորները՝ ընդդեմ իշխող խմբակցության։ Սակայն քանի որ կարգավորումներն այնպիսին են, որ ձևական առումով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը խնդրո առարկա գործերով վերապահված է պատգամավորների 1/5-ին, իսկ պատասխանող կարող է լինել Ազգային ժողովը, ապա ակնհայտ է, որ de jure կամ ձևական առումով՝ այն ԱԺ 1/5-ի դիմումն է ընդդեմ խորհրդարանի, իսկ de facto կամ փաստացի՝ ընդդիմադիր փոքրամասնության դիմումն ընդդեմ իշխող մեծամասնության, որն էլ սահմանազանցել է իր լիազորությունները՝ ընթացակարգային և բովանդակային լուրջ խախտումներով սահմանադրական փոփոխություններ ընդունելով, մինչդեռ գործով ներգրավված է ամբողջ խորհրդարանը՝ որպես պատասխանող կողմ (Սահմանադրական դատարանի մասին օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մաս)։

Գ.

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հանրապետության նախագահին Սահմանադրության փոփոխություններն ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելու մասով դատարան կարող էր դիմել միայն ինքը՝ Հանրապետության նախագահը, այլ ոչ թե պատգամավորները։ Այս դիրքորոշումն, իհարկե, կարող էր ընդունելի լինել, եթե հաշվի չառնեինք, որ համապատասխան փոփոխությունները ստորագրվել են Հանրապետության նախագահի կողմից։ Մյուս կողմից, վեճը կրում է խորը ինստիտուցիոնալ բնույթ և բացարձակապես անձնավորված չէ, ըստ այդմ՝ գտնում ենք, որ այս մասով ևս Սահմանադրական դատարանի որոշումը բովանդակային առումով փաստարկված չէ։

Դ.

Դատարանը նախապես բավարարել էր Դիմող կողմի միջնորդությունը բանավոր դատաքննություն անցկանցելու վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն միջնորդությունը ներկայացվել էր նաև Պատասխանողի ներկայացուցիչների կողմից։ Սակայն այդ մասով որոշումը չեղարկվել է, իսկ նիստը կրկին անգամ հետաձգվել է՝ նշանակվելով ապրիլի 20-ին 11։00։ Դատարանն այդ որոշումը հիմնավորել է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությամբ։

Ե.

Այնուամենայնիվ, Բարձր դատարանի վարույթում դեռևս մնում են հետևյալ հարցերը՝

- ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն մասով, որ սահմանում է Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցը քվեարկության դնելու իրավասություն.

- ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր ԱԺ կանոնակարգի 86-րդ հոդվածի 7-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետը և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված այլ իրավանորմերը։

Այստեղ հետաքրքրական է մնում մեկ հարց՝ արդյո՞ք այն դեպքում, եթե հակասահմանադրական ճանաչվի Սահմանադրության վերջին փոփոխությունների ընդունման ընթացակարգը, ապա հակասահմանադրական ճանաչված ընթացակարգով ընդունված փոփոխությունները, որպես հետևանք, ևս համարվելու են հակասահմանադրական։

Սպասենք մինչև ապրիլի 20-ը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:52
ՀԱՍԱԿ. Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը, որտեղ բնակչության հետ քննարկում է առկա խնդիրներն ու...
Աղբյուր` Panorama.am
10:46
Զինծառայողների մարմինների, մասունքների որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արցախում ադրբեջանցիները գնդացիրից կրակ են բացել իրենց հողում աշխատող հայերի վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը
Այսօր՝ ապրիլի 12-ին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ տեղի կունենա վիրտուալ կոնֆերանս՝ Ադրբեջանում հայ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է
ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
10:23
Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ. «Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը»
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, փոխանցում  է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական «Ռուսթավի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Իսրայելի հեռուստաալիքը հայտնել է Իրանի միջուկային համալիրի վթարին Մոսադի մասնակցության մասին
Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի հետախուզական ծառայությունը մասնակցություն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ատամնացավը կարող է ծանր հիվանդության ախտանշան լինել
ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Օլեգ Յանուշևիչը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Լելե Թեփեի օպերացիայի օրը Փաշինյանը ՌԲԿ-ի հարցազրույցում բացահայտել է գործողության մանրամասները. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Լրացուցիչ փաստեր… Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:45
Իրանի միջուկային գործակալության ներկայացուցիչը վիրավորվել է Նաթանզի միջուկային կայանում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին վիրավորվել է Նաթանզի «Շահիդ Ահմադի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Լարսում 420 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում ապրիլի 16-ին կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր...
Աղբյուր` Panorama.am
09:08
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
Կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
22:07
ԵԱ. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք...
Աղբյուր` Panorama.am
12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am
11:17
11.04.21- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 650 նոր դեպք,15 հիվանդ մահացել է
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 202817...
Աղբյուր` Panorama.am
11:16
Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց արկածախնդրության հետևանքով.Էդգար Էլբակյան
Քաղաքագետ, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  գիտաշխատող Էդգար Էլբակյանը գրում է. «ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ...
Աղբյուր` Panorama.am
21:28
Աթանեսյանը հրապարակել է, թե ինչ հիմքով է բանակից ազատվել Նիկոլ Փաշինյանը
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներով Նիկոլ Փաշինյանին հորդորում էր հրապարակել բանակից ազատվելու իրական պատճառը, գրել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կրկնազատիկը՝ ապրիլի 11-ին
Ապրիլի 11-ին Հայ առաքելական եկեղեցին կնշի Կրկնազատիկը, որը ը երբեմն կոչվում է «Նոր կիրակի»։  «Նոր և չքնաղ է այդ տոնի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Սա սրտի մխիթարանք էլ չէ, տրամաբանության շեղում է. Սամվել Ֆարմանյան
«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Մարզական մեր նվաճումները գնահատել ու մեր մարզիկներին խրախուսել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ատամների և որովայնի ցավը՝ ազդանշան սրտի կաթվածի սպառնալիքի մասին
Ատամների և որովայնի ցավը կարող է վկայել սրտի կաթվածի սպառնալիքի մասին: Այս մասին ասել է թերապևտ Ալեքսեյ Բեզիմյանին, փոխանցում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
19:15
Ակադեմիկոս Գինցբուրգը հույս է հայտնել, որ Sputnik V-ն անժամկետ իմունիտետ կապահովի
Գամալեի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ակնկալում է, որ ռուսական Sputnik V  պատվաստանյութի ազդեցությունն անժամկետ կլինի:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}