Իրավունք 16:00 04/03/2021 Հայաստան

Կարգավորվում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած անձանց փախստականի կարգավիճակ տալու հարցը

«Նախագծով կարգավորվում է Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած և օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի տարածքում ձերբակալված կամ կալանավորված անձաց կողմից հետագայում փախստականի կարգավիճակ և ապաստան հայցելու գործընթացը»,- ԱԺ-ում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: 

Վերջինս ներկայացրեց «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Ըստ Արմեն Ղազարյանի, ներկայում մի շարք դեպքերում օրենքով նախատեսված կարգով անազատության մեջ հայտնված անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ՀՀ-ում ապաստան ստանալու իրավունքից օգտվելը դիտվում է որպես իրենց նկատմամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի սահմանափակումներից խուսափելու միջոց:

Նրա խոսքով, շատ են դեպքերը, որ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուց և այդ հանցավոր արարքը իրավապահների կողմից բացահայտվելուց տևական ժամանակ հետո այն կատարած անձինք դիմում են լիազոր պետական մարմնին՝ իրենց Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան շնորհելու հայցով՝ այդպիսով նպատակ ունենալով խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ նման քաղաքացիները պետք է դիմեն իրենց այդ իրավունքի մասին ծանուցվելուց 15 օրվա ընթացքում:

«Մեկ այլ խնդրահարույց իրավիճակ է ստեղծվում օտարերկրյա պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց՝ ՀՀ տարածքում ձերբակալելու և կալանավորելուց հետո չվերադարձվելիության սկզբունքի ուժով փաստացի «հանձնման անձեռնմխելիություն» ձեռք բերելու նպատակով փախստականի կարգավիճակ ստանալու կամ ապաստանի հայցով դիմելու դեպքում»,- հայտնեց Արմեն Ղազարյանը:

Նրա ներկայացմամբ, նման պայմաններում երբեմն իրավապահ մարմիններն անձի հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում փաստացի զրկված են լինում հանձնումն իրականացնելու հնարավորությունից՝ հաշվի առնելով միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված արգելքները:

Ղազարյանը նկատեց, որ նման ձևով անձինք խուսափում էին արտահանձնումից 6 ամսով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ապաստանի դիմումների քննարկման ընթացքում և լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ որոշման բողոքարկման դեպքում էլ՝ անորոշ ժամկետով:

Հետևաբար, ըստ միգրացիոն ծառայության պետի, անհրաժեշտություն կա հստակեցնել անազատության մեջ գտնվող անձի կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան հայցելու դիմումների քննարկման և դրանց կապակցությամբ ընդունված որոշումների բողոքարկման ընթացակարգերը՝ սահմանելով հստակ և կանխատեսելի ժամկետներ:

«Առաջարկվող կարգավորման նպատակն է օրենքով սահմանված կարգով ազատությունը սահմանափակված օտարերկրացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց փախստականի կարգավիճակ ձեռք բերելու կամ ապաստանի համար դիմելու, այդ թվում՝ օրենքով նախատեսված իրավասու մարմնի կողմից կայացված բացասական որոշումը դատական կարգով բողոքարկելու ողջ ընթացակարգը ենթարկել ժամկետային կարգավորման»,- հայտարարեց Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով բացառվում է նաև նույն հիմքով երկրորդ անգամ լիազոր մարմնին դիմելու պրակտիկան՝ ապահովելով իրավական որոշակիությունը, բացառելով իրավունքի չարաշահման հնարավորությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:38
«Գիտուժ». Կառավարության քայլը բացարձակապես ռազմավարական չէ
«Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց այն բացարձակապես ռազմավարական չէ։ Գիտուժը...
Աղբյուր` Panorama.am
11:32
Կանադան շուտով կարող է թույլատրել 12-15 տարեկան երեխաներին պատվաստել Pfizer-ով
Կանադայի Առողջապահության նախարարությունը շուտով կարող է հաստատել 12-15 տարեկան երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար Pfizer ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
11:25
Հայաստանն ազատ մուտք կունենա սերբական շուկա
Մեկնարկել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Քննարկվում է ԵԱՏՄ-ի և Սերբիայի Հանրապետության միջև...
Աղբյուր` Panorama.am
11:20
Կարասին․ Թվում է՝ ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները կարող են վերսկսվել
Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նոր ղեկավար Գրիգորի Կարասինը ծավալուն հարցազրույց է տվել «Kommersant»-ին՝...
Աղբյուր` Panorama.am
11:13
12.04.2021. Մեկ օրում կորոնավիրուսով 19 հիվանդ է մահացել
Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 4 706 հիվանդ է մահացել։
Աղբյուր` Panorama.am
11:07
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրենը
Մահացել է Սևրի հայկական Սամուել Մուրադյան վարժարանի տնօրեն Վարդապետ Հարություն Պզտիկյանը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը
Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Հարցը նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում:...
Աղբյուր` Panorama.am
10:52
ՀԱՍԱԿ. Ճգնաժամից միասնական ջանքերով դուրս գալը օրվա հրամայական է
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը շարունակում է մարզային այցերը, որտեղ բնակչության հետ քննարկում է առկա խնդիրներն ու...
Աղբյուր` Panorama.am
10:46
Զինծառայողների մարմինների, մասունքների որոնողական աշխատանքներ այսօր չեն կատարվի
Ապրիլի 10-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքների ընթացքում հայ զինծառայողների աճյուններ կամ մասունքներ չեն...
Աղբյուր` Panorama.am
10:40
Արցախում ադրբեջանցիները գնդացիրից կրակ են բացել իրենց հողում աշխատող հայերի վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
10:35
Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ կքննարկվի հայ գերիների վերադարձի հարցը
Այսօր՝ ապրիլի 12-ին, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ տեղի կունենա վիրտուալ կոնֆերանս՝ Ադրբեջանում հայ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Արթուր Ղամբարյան. Սպառնացող վտանգը այս փուլում կասեցված է
ՀՀ Նախագահն այսօր դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին...
Աղբյուր` Panorama.am
10:23
Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ. «Օրենքը առերևույթ հակասում է Սահմանադրությանը»
ՀՀ նախագահի աշխատակազմը տարածել է հայտարարություն Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական...
Աղբյուր` Panorama.am
10:15
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3-րդ ալիքը
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, փոխանցում  է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով վրացական «Ռուսթավի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Իսրայելի հեռուստաալիքը հայտնել է Իրանի միջուկային համալիրի վթարին Մոսադի մասնակցության մասին
Վկայակոչելով արևմտյան հետախուզական աղբյուրները, Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ երկրի հետախուզական ծառայությունը մասնակցություն է...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ատամնացավը կարող է ծանր հիվանդության ախտանշան լինել
ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ Օլեգ Յանուշևիչը «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե որ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Լելե Թեփեի օպերացիայի օրը Փաշինյանը ՌԲԿ-ի հարցազրույցում բացահայտել է գործողության մանրամասները. Մելոյան
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է. «Լրացուցիչ փաստեր… Ընթերցելով հարգարժան Էլբակեան Էդգարի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:45
Իրանի միջուկային գործակալության ներկայացուցիչը վիրավորվել է Նաթանզի միջուկային կայանում
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին վիրավորվել է Նաթանզի «Շահիդ Ահմադի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Լարսում 420 բեռնատար է կուտակված
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ
Օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ՄԻՏՔ Ազգային Խորհուրդ ՀԿ ներկայացուցիչ մտավորականների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են...
Աղբյուր` Panorama.am
09:16
Ապրիլի 16-ին կինոթատրոններում կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր ֆիլմեր
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի գրեթե բոլոր կինոթատրոններում ապրիլի 16-ին կցուցադրեն հայկական հին ու նոր բազմաժանր...
Աղբյուր` Panorama.am
09:08
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Դերենիկ Մարտիրոսյանը
Կյանքից հեռացել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի առաջատար դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, ՀՀ վաստակավոր արտիստ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
22:07
ԵԱ. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Մոսկվայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը գերծանր քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դադարե՛ք էշի տեղ դնել մարդկանց, իսկ ձեզ՝ սրբի. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.  «Ժամանակին Նիկոլին ձայն տված հարգելի՛ հայրենակիցներ, հիմա որ կոկորդ եք...
Աղբյուր` Panorama.am
12:51
Կորոնավիրուսից մահացել է հայագետ-տոմարագետ Գրիգոր Բրուտյանը
Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վաղ առավոտյան կորոնավիրուսի պատճառով երկնային ճամփորդ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Իրանի միջուկային օբյեկտում վթար է տեղի ունենեցել
Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտում կիրակի օրը էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում վթար է տեղի ունեցել: ՏԱՍՍ-ի փոխանցման՝ այդ մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ղրիմն արձագանքել է թերակղզին Ուկրաինային վերադարձնելու մասին Էրդողանի հայտարարությանը
Ռուսաստանի նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցչության միջազգային իրավական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Մոլոխովը...
Աղբյուր` Panorama.am
11:57
Սամվել Գասպարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով ապրիլի 10-ին Եվրոպայի չեմպիոն է դարձել Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}