Թուրքիայի արևելքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 9 մարդ
Բինգյոլ քաղաքից օդ բարձրանալուց հետո Թուրքիայի արևելքում Cougar դասի ռազմական ուղղաթիռ է կործանվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է երկրի ՊՆ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռը օդ է բարձրացել13։55-ին Բինգոլ քաղաքից և կես ժամ անց նրա հետ կապն ընդհատվել է: Դրանից հետո անմիջապես ավիացիայի միջոցով սկսվել են որոնողական աշխատանքները:
Վթարի հետևանքով ինը մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են, որոնք հոսպիտալացվել են:
Աղետի պատճառները չեն հստակեցվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան