Բարձր լեռնային պայմաններում անցկացվել է մասնագիտական պարապմունք
4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմը գործնական պարապմունք է անցկացրել բարձր լեռնային պայմաններում։ Այս մասին հաղորդում են ՊՆ-ից։
Պարապմունքի անցկացումը նպաստել է տեղանքում զինծառայողների կողմնորոշման հմտությունների, մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների կատարման հմտությունների կատարելագործմանը։
Հաղթահարելով տարատեսակ լեռնային բարդ արգելքներ, զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում