Պոմպեոն չի բացառել, որ 2024 թվականին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն չի բացառում, որ հնարավոր է առաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չառաջադրվի: Այս մասին գրում է Ria-ն։
«Ես միշտ պատրաստ եմ եղել կռվելու: Ես մտածում են Ամերիկայի մասին: Մենք երկար ժամանակ մաս ենք կազմել պահպանողական շարժման: Ես ձգտում եմ շարունակել դա անել», - ասել է Պոմպեոն Fox News-ի եթերում՝ պատասխանելով հաղորդավարին այն հարցին, թե արդյոք նա կարող է դիտարկել նախագահական ընտրություններում մասնակցությունը, եթե չառաջադրվի Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հնարավոր է որոշի կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում: Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնում է, որ Թրամփը լրջորեն քննարկում է այդ հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ