Ուղիղ մեկ ամիս անց ՊՆ-ից պատասխանեցին՝ տեղեկատվություն առկա չէ
Հայ գերիներին չվերադարձնող Ադրբեջանին անցած ամսվա՝ փետրվարի 1-ին 16 հիվանդ ադրբեջանցի զինծառայող էր հանձնվել։
Ռուսական պաշտոնական տեղեկատվության համաձայն, նրանք տարհանվել են հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Արցախի Վանք ու Մաղավուզ գյուղերից։ Նույն հաղորդագրության մեջ նշվում էր, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում ձերբակալված ևս երկու ադրբեջանցի զինծառայողներ են հանձնվել Ադրբեջանին։
Panorama.am-ը փետրվարի 4-ին տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել ՊՆ՝ հետաքրքրվելով, թե ինչ հանգամքններում են ադրբեջանցի զինվորները հայտնվել այդ գյուղերում, ինչո՞ւ են այդքան արագ վերադարձվում ադրբեջանցի զինվորներն այն պարագայում, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ գերիներին։
Փետրվարի 11-ին ՊՆ քարտուղարությունից հայտնեցին. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»։
Այսօր ՝ մարտի 4-ին նախարարությունից պատասխանել են հարցմանը։