Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12:31 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1310 նոր դեպք

Երկրում վարակման առաջին դեպքից մինչ օրս COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 299 038 է: Վերջին օրվա ընթացքում ապաքինվել է 632 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը հասել է՝ 282 869-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 նոր դեպք: Համաճարակի սկզբից մինչ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի զոհ են դարձել 3971 մարդ:

Աղբյուր՝ apsny.ge

12:19 Աշխարհում
Դերեկ Շովինը մեղավոր է ճանաչվել Ջորջ Ֆլոյդի մահվան բոլոր մեղադրանքներով

Երեքշաբթի երդվյալ ատենակալների կազմը Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինին մեղավոր է ճանաչել բոլոր երեք մեղադրանքներով`2020 թվականի մայիսին Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: 45-ամյա Շովինին մեղադրանք է առաջադրվել երկրորդ աստիճանի դիտավորյալ սպանության, երրորդ աստիճանի սպանության և երկրորդ աստիճանի մարդասպանության մեջ: Նրան սպառնում է տասնյակ տարիների բանտարկություն:

Աղբյուր՝ foxnews.com

11:57 Աշխարհում
Ապրիլի 18-ին Եգիպտոսում գնացքի աղետի զոհերի թիվը հասել է 23-ի

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը երեքշաբթի օրը հրապարակել է նոր տվյալներ՝ երկաթուղային աղետից տուժածների մասին: Ըստ տեղեկատվության՝ Կահիրեից հյուսիս ընկած հատվածում գնացքի ռելսերից դուրս գալու հետեւանքով զոհվել է 23, վիրավորվել՝ 139 մարդ: Երկրի առողջապահության եւ ազգաբնակչության հարցերի նախարարությունը նախկինում հայտնել էր 11 մահվան մասին:

Աղբյուր՝ tass.ru

11:41 Հայաստան
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի ապրիլի 26-30-ը կմեկնի

Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) և Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

Աղբյուր՝ պաշտոնական հաղորդագրություն

11:11 Աշխարհում
Իսլանդական Kaleo խումբը տեսահոլովակ է նկարահանել ժայթքող հրաբխի ֆոնին

Kaleo ռոք խումբը նկարահանել է «Skinny» թրեքի երաժշտական տեսահոլովակը ժայթքող հրաբխի մոտ: Հոլովակը նկարահանվել է անցած ամիս՝ ժայթքման սկսվելուց մի քանի օր անց:

Աղբյուր՝ ria.ru

11:01 Աշխարհում
ՄԱԿ-ը ԱՄԷ-ից պահանջում է ապացուցել, որ արքայադուստր Լատիֆան ողջ է

ՄԱԿ-ը կոչ է արել Արաբական Միացյալ Էմիրություններին «կոնկրետ» ապացույց ներկայացնել, որ Դուբայիշեյխի դուստր արքայադուստր Լատիֆա Ալ Մաքթումը ողջ է: Երեքշաբթի օրը Ժնևում հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները նաև ասում են, որ նա պետք է «շտապ ազատ արձակվի»:

Աղբյուր՝ bbc.com

10:50 Աշխարհում
ԱՄՆ-ը հայտարարել է, որ կշարունակի օգնել կուբացիներին կերտել իրենց ապագան

Կուբայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը կշարունակի կենտրոնանալ քաղաքացիներին՝ «իրենց ապագան կերտելու համար» աջակցելու վրա: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի գլխավոր խոսնակ Նեդ Փրայսը:

Աղբյուր՝ tass.ru

10:39 Աշխարհում
London Resort-ի նոր թեմատիկ զվարճանքի այգին ներկայացնում է դինոզավրերի երկիրը

Ատրակցիոններով և zipline-ներով «Անգլիայի Դիսնեյլենդը», որը դինոզավրերի նախապատմական արարածների առաջին «երկիրն» է լինելու, նախատեսվում է բացել 2024 թվականին:

Աղբյուր՝ thesun.co.uk

10:02 Աշխարհում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է

հանդիպել Դոնբասի «ցանկացած կետում», որտեղ հակամարտություն է ընթանում: Այս մասին երեքշաբթի օրը տեսաուղերձում ասաց Ուկրաինայի ղեկավարը: Նա նաեւ հայտարարել է, որ Ուկրաինան ունի արեւմտյան պետությունների ու ՆԱՏՕ-ի աջակցությունը. նրանք պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Աղբյուր՝ tass.ru

17:33 Տարածաշրջան
Անթալիայի ջրերում գրանցվել է թունավոր ֆուգու ձկների մեծ ներհոսք

Օրերս Անդթալիայի շրջանի Լարայի լողափից ընդամենը 50 մետր հեռավորության վրա նկատել են տասնյակ խոշոր ֆուգուներ: «Այնպես որ ամռանը անհնար կլինի ջուր մտնել»,- անհանգստանու են տարածքի ձկնորսները:

Աղբյուր՝ rg.ru

17:22 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի ավելի քան 150 արտիստներ վարչապետին կոչ են անում փոխել հոսքային երաժշտության մասին օրենքը

Բորիս Ջոնսոնին ուղղված նամակում 156 բրիտանացի երաժիշտներ, ներառյալ Փոլ ՄաՔքարթնին և Էնի Լենոքսը, կառավարությանը կոչ են արել քայլեր ձեռնարկել հոսքային իրավունքների վերաբերյալ: Նամակում առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենսդրությունում, որպեսզի «երաժշտության արժեքը վերադառնա այնտեղ, որտեղ պետք է լինի՝ երաժշտություն ստեղծողների ձեռքում»:

Աղբյուր՝ independent.co.uk

16:43 Աշխարհում
Մայքլ Քիթոնը կրկին մարմնավորելու է Բեթմենին

Դերասան Մայքլ Քիթոնը համաձայնել է կրկին մարմնավորել Բեթմենին: «Ֆլեշ» (The Flash) ֆիլմի նկարահանումները սկսվել են ապրիլի 19-ին: Քիթոնը չղջիկի կոստյումով սուպերհերոսի կերպարում առաջին անգամ հանդես է եկել 1989 թվականին, Թիմ Բարթոնի «Բեթմեն» ֆիլմում, 1992-ին նա վերադարձավ դերին՝ «Բեթմենը վերադառնում է» կինոնկարում: Բեթմենի դերը կկատարի նաև Բեն Աֆլեքը. գործողությունները ծավալվելու են տարբեր ժամանակահատվածներում:

Աղբյուր՝ gazeta.ru

16:04 Աշխարհում
Պուտինը տուգանքներ է մտցրել՝ անտոմս ուղևոր-երեխաներին տրանսպոտից իջեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով տուգանքներ է սահմանվում վարորդների և հսկիչների համար՝ հասարակական տրանսպորտից անտոմս երեխաներին իջեցնելու համար: Օրենքը խախտող վարորդները կպատժվեն հինգ հազար ռուբլիով, պաշտոնատար անձինք՝ 20-30 հազար:

Աղբյուր՝ lenta.ru

15:43 Աշխարհում
Չադի նախագահ Իդրիս Դեբին մահացել է առաջնագծում

Նախագահական ընտրություններում հաղթող ճանաչվելուց հետո, Չադի առաջնորդ Իդրիս Դեբին մահացել է՝ հյուսիսային ապստամբների դեմ պայքարի առաջնագծում զորքերին այցելելիս, երեքշաբթի հայտնել է բանակի խոսնակը: 68-ամյա Դեբին իշխանության էր եկել 1990 թվականին ապստամբության արդյունքում և Աֆրիկայի ամենաերկարակյաց ղեկավարներից մեկն էր:

Աղբյուր՝ reuters.com

15:22 Աշխարհում
«Դոմոդեդովո» օդանավակայանը սկսեց պատվաստումների անձնագրեր տրամադրել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը սկսել է պատվաստումների անձնագրեր տրամադրել, որոնք վկայում են COVID-19- ի դեմ իմունիզացիայի մասին՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստանդարտների: Այս մասին ապրիլի 20-ին հայտարարել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ iz.ru

15:11 Աշխարհում
ԱՄՆ սենատորները պահանջում են արգելել առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը

Netflix-ի «Վագր արքա» (Tiger King) վավերագրական ֆիլմաշարից հետո, ԱՄՆ Սենատի օրենսդիրներն առաջարկել են արգելել խոշոր կատվազգիների՝ առյուծների և վագրերի մասնավոր սեփականությունը: ԱՄՆ կենդանաբանական այգիներում ավելի շատ վագրեր կան, քան վայրի բնության մեջ՝ ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ bbc.com

14:47 Հայաստան
Վերապատրաստում-քննարկում ՝ ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների հետ

Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված  համաձայնագրի շրջանակներում: Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:

Աղբյուր՝ ՀՀ Ֆինանսների նախարարություն 

14:21 Աշխարհում
Մոսկվայում ԱՄՆ դեսպանը տուն է ուղևորվում խորհրդակցությունների համար

Այդ մասին երեքշաբթի հայտարարեց ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը՝ նշելով որ վերադառնում է Միացյալ Նահանգներ՝ Ջո Բայդենի վարչակազմի անդամների հետ քննարկելու ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Հայտարարությունը հաջորդեց Սալիմանին արված Կրեմլի առաջարկին՝ ընդմիջում վերցնել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը և Մոսկվան պատժամիջոցներ փոխանակեցին:  ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ շաբաթներ անց կվերադառնա Մոսկվա:

Աղբյուր՝ apnews.com

13:50 Աշխարհում
Արմավիրի դպրոցներից մեկում առաստաղը փլվել էր երեխաների վրա

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի դատախազության տվյալներով, ապրիլի 20-ին Արմավիր քաղաքի շինություններից մեկում փլուզվել է առաստաղի 10 քմ: Երեք երեխա տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուր՝ eadaily.com

13:26 Աշխարհում
Sputnik V պատվաստանյութերի արտադրությունը Հարավային Կորեայում կսկսվի մայիսին

GL Rapha ընկերությունը Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի (RDIF)  հետ  համագործակցությամբ տեղական գործարանում նախնական կարտադրի Sputnik V-ի 150 միլիոն դեղաչափ: Պատվաստանյութը նախատեսված է միայն արտահանման համար, քանի որ երկրում ռուսական պատվաստանյութը դեռ հաստատված չէ:

Աղբյուր՝ en.yna.co.kr

12:46 Հայաստան
Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնությունում «Հատիսը» գրավեց երրորդ տեղը

«Հատիսը» նշանակալի առավելությամբ հաղթեց «Էրեբունիի» թիմին (64  : 44) և  գրավեց երրորդ պատվավոր տեղը: Առաջնությունում չեմպիոնության համար, Երևանի «Միկա» մարզահամալիրում, ապրիլի 23-ին միմյանց հետ կմրցեն «Լես Ֆոքսես» և «Երևան Բասկետ» թիմերը:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

12:16 Աշխարհում
Սինգապուրը կսկսի օգտագործել կորոնավիրուսի թեստավորման նոր համակարգ՝ շնչառության միջոցով

TracieX սարքը կլինիկական փորձարկումների ընթացքում ցույց է տվել արդյունքների 95% ճշգրտություն, ինչը գրեթե համընկնում է PCR թեստերի արդյունավետության հետ: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր թեստի արժեքը մոտավորապես 20 դոլար է, որն ավելի էժան է, քան եղած անալոգները, իսկ արդյունքը կարելի է ստանալ երկու րոպեի ընթացքում:

Աղբյուր՝ straitstimes.com

11:56 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1792 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 663 մարդ: Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 10 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 297 728 դեպք, որից վերականգնվել է 282 237 մարդ, մահացել է 3959-ը: 

Աղբյուր՝ apsny.ge

11:42 Աշխարհում
Կյանքից հեռացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ, նշանավոր լիբերալ Ուոլտեր Մոնդեյլը

Ուոլտեր Ֆ. Մոնդեյլը, ով պարտվել էր Ռոնալդ Ռեյգանին նախագահական ընտրություններից մեկում, մահացել է 93 տարեկան հասակում:

Աղբյուր՝ theguardian.com

11:16 Աշխարհում
Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) կայքը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սումատրա նահանգի Սիբոլգա քաղաքից 304 կմ հեռավորության վրա, օջախը՝ 10 կմ խորության վրա:

Աղբյուր՝ korrespondent.net

10:49 Աշխարհում
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է 2024 թվականին դառնալ ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ 2024 թվականին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին առաջադրվելու իր լուրջ մտադրության մասին: Նա նշել է, որ առաջիկա ընտրությունները, ըստ էության, շուտով տեղի չեն ունենա, բայց դատելով նախորդ ընտրություններում նախկին թեկնածուի ապահոված ձայներից (75 միլիոն), նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր նշաձող պահպանել:

Աղբյուր՝ eadaily.com

10:32 Աշխարհում
Եվրոպական սուպեր լիգա. Մեծ Բրիտանիայի նախարարներն հայտնում են, որ կանեն ամենը՝ անջատվող խմբին արգելափակելու համար

Կառավարությունը հայտարարել է, որ կանի «հնարավոր ամեն բան», որպեսզի կանխի անջատվող Եվրոպական Սուպեր լիգան Անգլիան, որը ներառում է անգլիական վեց լավագույն ակումբները: Բորիս Ջոնսոնը ասել է, որ նախարարները կաշխատեն, որպեսզի լիգան չշարժվի նախատեսված ուղով:

Աղբյուր՝ bbc.com

10:22 Աշխարհում
Ռումինիայում աճուրդի կհանվի ամերիկյան Սահմանադրության առաջին տարբերակը

Ամերիկայի 13 նահանգների կոնֆեդերացիայի շրջանի ամերիկյան Սահմանադրության առաջին տարբերակը ֆրանսերենով վաճառքի կհանվի ապրիլի 27-ին սրբազան արվեստի աճուրդում, որը ռումինական Artmark աճուրդի տունը կանցկացնի առցանց և հեռախոսով: Աճուրդի տունը երկուշաբթի հայտնեց, որ կոլեկցիոներների և գրքասերների համար նախատեսված այս հազվագյուտ նմուշի մեկնարկային գինը 1,5 հազար եվրո է:

Աղբյուր՝ tass.ru

 

10:12 Աշխարհում
ՄԱԿ-ի նախկին ղեկավար Բան Կի Մունը Գուտերեշին կոչ է անում անմիջական կապ հաստատել Մյանմայի բանակի հետ

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երկուշաբթի հորդորել է իր իրավահաջորդին անմիջականորեն համագործակցել Մյանմայի զինված ուժերի հետ` հեղաշրջումից հետո բռնությունների աճը կանխելու համար: Նա նաև նշել է, որ կարավարևելյան Ասիայի երկրները չպետք է անտեսեն անկարգությունները` որպես Մյանմայի ներքին խնդիր:

Աղբյուր՝ reuters.com

10:01 Աշխարհում
Աշխարհում հայտնաբերել են կորոնավիրուսային վարակի առավելագույն քանակը

Անցյալ շաբաթ հաղորդվել է 5,2 միլիոն COVID-19 վարակ, ինչը համաճարակի մեկնարկից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում դեպքերի ամենաբարձր քանակն է: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ հիվանդությունների բաժնի տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերխովեն։

Աղբյուր՝ ria.ru

18:00 Աշխարհում
Եգիպտոսի հատուկ ջոկատայինները տաք հետքերով ոչնչացրել են ղպտիներին մահապատժի ենթարկած ահաբեկիչներին

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող «Վիլայեթ Սինայ» խմբավորման հրապարակած տեսանյութից, որում երեւում է, թե ինչպես են երեք իսլամիստ գրոհայիններ կրակում տարեց ղպտացի քրիստոնյայի գլխին, մեկ օր անց՝ այսօր, Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ երկրի անվտանգության ուժերը «տաք հետքի վրա» գործողության ընթացքում վերացրել են բոլոր նրանց, ովքեր մասնակցել են դաժան հաշվեհարդարին:

Աղբյուր՝ eadaily.com

17:54 Աշխարհում
Բորիս Ջոնսոնը չեղարկել է ուղևորությունը դեպի Հնդկաստան քովիդի պատճառով

Բորիս Ջnոնսոնի հաջորդ շաբաթ պլանավորված այցը Հնդկաստան չեղյալ է հայտարարվել՝ երկրում սրվող կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով, ասվում է Միացյալ Թագավորության և Հնդկաստանի համատեղ հայտարարության մեջ:

Աղբյուր՝ theguardian.com

 

17:46 Աշխարհում
ՈւԵՖԱ-ն հետաձգում է Եվրոպայի առաջնության կազմակերպիչների հարցը մինչ ապրիլի 23-ը

Երեք քաղաք կարող է հեռացվել մրցաշարի կազմակերպիչների ցուցակից:

Աղբյուր՝ tass.ru

17:33 Աշխարհում
Christie's-ը Հոնկոնգում աճուրդի կհանի «ամենաբարձր գնահատված ասիական արվեստի գործը»

Christie's աճուրդի տունը երկուշաբթի ներկայացրեց այն, ինչն անվանում էր «ամենաբարձր գնահատված ասիական արվեստի գործ», որը երբևէ վաճառվել է մուրճի տակ. Սյու Բեյհոնգի «Ստրուկը և առյուծը» կտավի վաճառքի արժեքը ակնկալվում է, որ կկազմի 45-58 միլիոն դոլար:

Աղբյուր՝ news.abs-cbn.com

17:06 Աշխարհում
Հայտնի է դարձել Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմը

Ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարաքսի «Անետ» մյուզիքլը կազդարարի Կաննի 74-րդ կինոփառատոնի բացումը: Կինոնկարում, որը դարձել Է Կարակսի առաջին անգլալեզու նախագիծը, դերերը կատարել են Մարիոն Կոտիյարը եւ Ադամ Դրայվերը:

Աղբյուր՝ ria.ru

16:37 Աշխարհում
Հյուրանոց – մեկուսարան՝ «Տոկիո-2020»-ում

«Տոկիո-2020» կազմկոմիտեն նախատեսում է առանձնացնել հյուրանոց-մեկուսարան այն մարզիկների համար, ովքեր մրցման օրերին կորոնավիրուսով կախտորոշվեն։ Այն գտնվելու է օլիմպիական ավանի մերձակայքում՝ Հարումիի ծովափնյա տարածքում։ Ընդհանուր առմամբ  հիվանդների կարանտինը կտևի մոտ 10 օր: Միջազգային օլիմպիական կոմիտեն կազմկոմիտեի հետ միասին արդեն ներկայացրել է հակահամաճարակային կանոնների առաջին հավաքածուն։ Փաստաթղթի երկրորդ հրատարակությունը լույս կտեսնի շուտով:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

16:20 Աշխարհում
Կին, որը կարող է լինել Գերմանիայի հաջորդ կանցլերը

Կուսակցության քառասնամյա պատմության մեջ Կանաչներն առաջին անգամ հայտարարել են կանցլերի իրենց թեկնածուի անունը: Երկուշաբթի Գերմանիայի Կանաչների կուսակցությունը հայտարարեց, որ սեպտեմբերյան ընտրություններին Անգելա Մերկելին փոխարինողի իրենց թեկնածուն կդառնա 40-ամյա Անալենա Բաերբոքը: Նա, հավանաբար, մրցարշավի միակ կին թեկնածուն կլինի:

Աղբյուր՝ bbc.com

15:48 Աշխարհում
Ingenuity ուղղաթիռը Մարսից ուղարկել է իր ստվերի լուսանկարը

Ingenuity-ն՝ պատմության մեջ առաջին մարսյան ուղղաթիռը, թռիչքից լուսանկար է ուղարկել Երկի, որը ցույց է տալիս իր իսկ ստվերը: Թռչող սարքի առաջին նկարը ցուցադրվել է NASA-ի մամուլի ասուլիսում: Նկարն արվել է ուղղաթիռի նավիգացիոն տեսախցիկի միջոցով, որը միշտ ուղղված է դեպի ներքև:

Աղբյուր՝ gazeta.ru

 

15:14 Աշխարհում
Ժոզե Մոուրինյոն կազատվի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ու նրա մարզչական շտաբի պաշտոնանկության մասին: 56-ամյա պորտուգալացին պաշտոնը ստանձնել էր 2019-ի նոյեմբերին: Նրա պայմանագիրը ծրագրված  էր մինչև 2023 թվականի ամառ:

Աղբյուր՝ sport-express.ru

14:56 Աշխարհում
Ֆլորիդայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ինքնաթիռը վայրէջք է կատարել լողափի մոտ

Շաբաթ օրը կեսօրին Ֆլորիդայի «Cocoa Beach» կոչվող լողափի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել` շարժիչի անսարքության պատճառով: TBM Avenger օդանավում, որը վայրէջք է կատարել հենց ջրի մեջ, միակ մարդը օդաչուն է եղել:

Աղբյուր՝ cnn.com

14:34 Աշխարհում
Ավստրիայի կառավարությունը հավանություն է տվել Sputnik V-ի գնմանը

Ավստրիայի կառավարությունը պայմանավորվել է ձեռք բերել կորոնավիրուսի ռուսական Sputnik V պատվաստանյութը՝ օգտագործելու այն Եվրոպական դեղերի գործակալության (EMA) գրանցումից հետո, ասվում է կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարության մեջ:

Աղբյուր՝ ria.ru

14:12 Աշխարհում
Միացյալ Թագավորությունում 13 միլիոն մարդ, հեռուստատեսային ուղիղ հեռարձակմամբ, դիտել է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունը

Ավելի քան 13 միլիոն մարդ հետևում էր՝ Էդինբուրգի դուքսի մահվանից ի վեր թագուհու առաջին անգամ հանրությանը ներկայանալուն: Իսկ չորեքշաբթի թագուհին կնշի իր 95-ամյակը Ուինձորի ամրոցում, որտեղ նա և արքայազն Ֆիլիպը մեկուսացել էին համավարակի ժամանակ: 2002-ին մայր թագուհու հուղարկավորությունը դիտել է 10,4 միլիոն մարդ, իսկ Ուելսի արքայադուստր Դիանա հուղարկավորությունը դիտել է 32 միլիոն մարդ 1997 թ., որը դեռևս րգերազանցված ռեկորդ է:

Աղբյուր՝ theguardian.com

13:31 Հայաստան
«Բարդ անցյալներ, բազում ապագաներ»՝ հուշարձանների և պատմական վայրերի միջազգային օրը Հայաստանում

Հայաստանում կա ավելի քան 24 հազար պատմական հուշարձան, բայց արտասահմանում այդ թիվը մի քանի անգամ ավելի է։ Ապրիլի 20-ին՝ ժամը 12:00-ին, Հայաստանի Ազգային գրադարանի Գրատպության թանգարանում տեղի կունենա «Հուշարձանները խոսում են մեր մասին...» խորագրով դասախոսություն՝ նվիրված Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան: Բանախոս` ՃՇՀԱՀ դասախոս Սոֆի Բալայան։

Աղբյուր՝ Հայաստանի ազգային գրադարան 

12:53 Աշխարհում
Մարկուս Ռաշֆորդը գրքերի ակումբ է բացում անապահով երեխաների համար

Ֆուտբոլիստ Մարկուս Ռաշֆորդը հիմնադրել է գրքերի ակումբը՝ անապահով երեխաներին ավելի շատ կարդալ դրդելու համար: Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը համագործակցել է Macmillan Children հրատարակչականի հետ, որը նվիրաբերելու է 50 000 գիրք: Դրանք կբաշխվեն Անգլիայի և Շոտլանդիայի ավելի քան 850 տարրական դպրոցներում՝ «Magic Breakfast» մանկական սննդի բարեգործական կազմակերպության միջոցով:

Աղբյուր՝ bbc.com

12:21 Տարածաշրջան
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 578 նոր դեպք

Անցած 24 ժամվա ընթացքում 659 մարդ ապաքինվել է կորոնավիրուսից: Կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով անցած օրվա ընթացքում մահացել է 10 հիվանդ: Համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի 295 936 դեպք, վերականգնվել է 281 574 հիվանդ, մահացել է 3949 մարդ:

Աղբյուր՝ newsgeorgia.ge

12:13 Տարածաշրջան
11 զոհ, 98 վիրավոր Եգիպտոսում՝ ռելսերից գնացքի դուրս գալուց հետո

Կահիրեից հյուսիս ընկած Եգիպտոսի Քալիուբիա նահանգում երկաթուղային վթարի հետևանքով գրանցված զոհերի և վիրավորների մասին ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ: Եգիպտոսի ազգային երկաթուղիները կարճ հայտարարության մեջ հայտնել է, որ գնացքը Կահիրեից շարժվում էր դեպի Նեղոսի Դելտայի Մանսուրա քաղաքը, երբ ժամը 13:54-ին, Կահիրեից մոտ 40 կմ հյուսիսում չորս վագոն դուրս է եկել ռելսերից:

Աղբյուր՝ reuters.com

11:57 Աշխարհում
Բրիտանիան կընդունի օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք՝ «թշնամական» Ռուսաստանի և Չինաստանի շուրջ մտահոգությունների ֆոնին

Վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է մայիսի 11-ին օգտագործել թագուհու ելույթը` հայտարարելու թշնամական պետություններին հակազդելու մասին օրինագիծ, ներառյալ պահանջը՝ Բրիտանիայում օտարերկրյա կառավարությունների անունից աշխատող բոլոր անձանց իրենց ներկայությունը գրանցելու մասին: Օրենքի չկատարումը կհամարվի քրեական հանցագործություն:

Աղբյուր՝ thetimes.co.uk

11:22 Աշխարհում
Ford Bronco-ն կվերածվի 400 հազար դոլարանոց վեցանիվ հսկայի

Դասական Ford Bronco-ի ռեստավրացիայի մեջ մասնագիտացած Atelier Maxlider Brothers-ը , հայտարարել է նոր նախագծի մասին: Առայժմ պատրաստ են ամենագնացի միայն համակարգչային ռենդերները: Bronco 6x6-ի «մետաղյա» տարբերակը նախատեսվում է իրականացնել հաջորդ տարի:

Աղբյուր՝ motor.ru

10:52 Հայաստան
«Ակունք» ազգագրական համույթ` «Հայացք»

«Հայացք» խորագրով համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում ապրիլի 25-ին, ժամը՝ 19:00: Համերգային ծրագրում Արևմտյան Հայաստանի նահանգների հայկական երաժշտությունն է, երգն ու պարը։ Համերգին ընդառաջ՝ ժամը 18:00, դահլիճի վերաբացված ճեմասրահի ցուցահանդեսում կներկայացվեն Արևմտյան Հայաստանի տարբեր նահանգների գորգերը, կենցաղային իրերն ու զարդերը։ Հավաքածուն տրամադրել է Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարանը:  Համերգի և ցուցահանդեսի մուտքն ազատ է:

Աղբյուր՝ Առնո Բաբաջանյան համերգասրահ
 

10:39 Տարածաշրջան
Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենօրյա մահացության նոր ռեկորդ

Թուրքիայի առողջապահության նախարարության կայքը ապրիլի 19-ին հայտնել է մահվան 318 նոր դեպքի մասին: Այն համաճարակի մեկնարկից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի 55 802 նոր դեպք, առողջացել է ավելի քան 43 հազար մարդ:

Աղբյուր՝ iz.ru

10:28 Աշխարհում
Տարիներ շարունակվող պատերազմից հետո Սիրիան ընտրություններ կանցկացնի մայիսին

Երկրի խորհրդարանը հայտնում է, որ Սիրիան նախագահական ընտրություններ կանցկացնի հաջորդ ամիս, ինչը հավանաբար կպահպանի նախագահ Բաշար ալ-Ասադին իշխանության ղեկին: Չնայած շարունակվող հակամարտությանը և աճող տնտեսական ճգնաժամին, Ասադին լուրջ ընդդիմություն չի սպասվում: Յոթ տարի ժամկետով պաշտոն զբաղեցնող նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին:

Աղբյուր՝ bbc.com

10:05 Աշխարհում
Գիտնականները կուրկումինը առաջարկել են որպես կորոնավիրուսի բուժման միջոց

Բրազիլացի գիտնականները ներկայացրել են գիտական հրապարակումների ամփոփում կոճապղպեղի ընտանիքի խոտաբույսերից մեկի՝ քրքումի արմատի մեջ պարունակվող  կուրկումինի (բնական ալկալոիդ) հակավիրուսային ազդեցության մասին: Հեղինակները curcumin- ը համարում են պոտենցիալ արդյունավետ և անվտանգ միջոց կորոնավիրուսի դեմ և առաջարկում են օգտագործել այն նանոկառուցվածքային պրեպարատներում:

Աղբյուր՝ ria.ru

15:54 Աշխարհում
Մեծ Բրիտանիայի եկեղեցու առաջնորդները զգուշացնում են պատվաստումների անձնագրերի պլանների «վտանգավոր» լինելու մասին

Միացյալ Թագավորության եկեղեցու ավելի քան 1250 հոգևորականներ վարչապետ Բորիս Ջnոնսոնին բաց նամակով հայտնել են, որ տարբեր վայրեր մուտքի համար պատվաստանյութերի անձնագրեր օգտագործելը «բրիտանական քաղաքականության պատմության մեջ երբևէ արված ամենավտանգավոր քաղաքական առաջարկներից մեկն է»՝ «մեր պատկերացրած լիբերալ ժողովրդավարությանը վերջը դնելու հավանականությամբ»: 

Աղբյուր՝ theguardian.com

15:25 Աշխարհում
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները հրաժարվել են բոնուսներից՝ Իսպանիայի առաջնությունում կամ ՉԼ-ում հնարավոր հաղթանակի դեպքում

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են ընդառաջել ակումբին և հրաժարվել են մեծ դրամական պարգևից, եթե հաջողվի նվաճել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը կամ Չեմպիոնների լիգան: Խոսքը մոտ 30 միլիոն եվրոյի մասին է, որը «սերուցքայիններին» կհաջողվի խնայել մրցաշարերի համար վճարումների բացակայության շրջանում:

Աղբյուր՝ sport-express.ru

14:42 Տարածաշրջան
Իրանը պարզել է միջուկային օբյեկտում դիվերսիայի մեջ կասկածվող անձի ինքնությունը

Իրանի իշխանությունները տվել են Նաթանզի միջուկային օբյեկտում դիվերսիայի մեջ կասկածվող անձի անունը, որին հաջողվել է փախչել երկրից, շաբաթ օրը հաղորդել իրանական հեռուստատեսությունը: Դա 43-ամյա Ռեզա Քադիմին է, նա աշխատել է այդ օբյեկտում, և փախել է Իրանից այն բանից հետո, երբ իր մասին իմացել են անվտանգության ուժերը:

Աղբյուր՝ ria.ru

14:10 Աշխարհում
Էստոնիայի մայրաքաղաքը փակում է ճանապարհը, որպեսզի բազմացող գորտերն ու դոդոշները անցնեն այն

Ապրիլյան գիշերներին Տալլինում բանուկ ճանապարհը փակվել է՝ ձվադրավայրեր տեղափոխվող  հազարավոր գորտեր ու դոդոշներ մեքենաներից պաշտպանելու համար: Կամավորները սովորաբար գարնանը օգնում են գորտեր ու դոդոշներ տեղափոխելուն և հայտնել են, որ նախորդ տարիներին նրանցից փրկել են 97 000-ը, այդ թվում 2000-ը՝ անցած տարի Տալլինի ճանապարհին: Բայց համավարակը այս տարի անհնար է դարձնում նման օգնությունը, ուստի ճանապարհի փակումը երկկենցաղների միակ փրկությունն է:

Աղբյուր՝ reuters.com

13:31 Աշխարհում
Հեմոֆիլիայի համաշխարհային օր

Ամեն տարի ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի (WFH) և ԱՀԿ-ի ակցիային և նշում հեմոֆիլիայի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ընդհանուր նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հեմոֆիլիայի խնդիրների վրա և անել հնարավորը`բարելավելու բուժօգնության որակը, որը տրամադրվում է այս անբուժելի գենետիկ հիվանդության կրողներին: Ամսաթիվը`ապրիլի 17-ը, ընտրվել է WFH-ի հիմնադիր Ֆրենկ Շնայբելի ծննդյան օրը, իսկ միջոցառումը նշվում է 1989 թվականից:

Աղբյուր՝ calend.ru

13:15 Հայաստան
Հայաստանը՝ Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 17 –ին,  Շվեյցարիայի Բազել քաղաք կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը: Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին: Առանձին գործիքների վրա հանդես կգան  Արթուր Դավթյանը / նժույգ թափեր և հենացատկ /, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:

Աղբյուր՝ ՀԱՕԿ 

12:50 Աշխարհում
Մակրոնը, Մերկելը և Զելենսկին տեսակոնֆերանս են անցկացրել

Ապրիլի 16-ի երեկոյան Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զրույցը տեղի է ունեցել Զելենսկիի Փարիզ կատարած այցի ընթացքում: Մերկելը բանակցություններին մասնակցել է տեսակապի միջոցով: Հանդիպման ավարտին երկրների ղեկավարները կոչ են արել Ռուսաստանի Դաշնությանը դուրս բերել զորքերը Ղրիմից և Ուկրաինայի հետ սահմանից: Նրանց կարծիքով, դա անհրաժեշտ է իրավիճակի դեէսկալացիայի հասնելու համար:

Աղբյուր՝ eadaily.com

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}