Թուրքիան և Ադրբեջանը պատրաստվում են լայնածավալ պատերազմի. Արման Աբովյան
«Մենք շարժվում ենք մեր օրակարգով։ Փաշինյանի հետ հանդիպման մասին որոշում դեռ չկա, քաղխորհրդի նիստ դեռ չենք գումարել»,- «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
Նրա խոսքով, իշխանություններն անհասկանալի, աբսուրդային ցնցումների մեջ են, և հասկանալի չէ, թե ինչու նախ հայտարարեցին արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ապա ասացին, որ ընտրություններ անցկացնելու կարիք չկա, հիմա նորից եկել են այն մտքին, որ պետք է անցկացվեն ընտրություններ։
«Շատ դժվար է կանխատեսել մի քաղաքական ուժի կարծիք, որը գործում է շատ անհասկանալի, քաոտիկ ուղղությամբ։ Իրականում, մեղմ ասած, իրենք անհասկանալի են, ունակ չեն ոչնչի ու պետք է հեռանան»,- ասել է նա։
Անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ Արման Աբովյանը նշել է, որ բանակն իր խոսքն ասել է, և իշխանությունները պարտավոր են բանակի հետ հաշվի նստել։
«Եթե իրենց թվում է, որ սա հերթական լոկ քաղաքական գործընթացն է, ապա իրենք չարաչար սխալվում են։ Իշխանությունները հեռանալը ազգային օրակարգ է։ Եվ որոշ փորձերը՝ բանակին վերագրել, օրինակ՝ ռազմական հեղաշրջում, զարմանալի ու անգրագետ քայլեր են»,- կարիծիք է հայտնել նա։
Արման Աբովյանը նկատել է՝ ներկա իշխանությունները պատրաստվում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել այն դեպքում, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ագրեսիվ հայտարարություններ են անում Հայաստանի հասցեին, Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն ու խրամատներ փորում Սյունիքի՝ արդեն սահմանամերձ դարձած բնակավայրերում։
«Խրամատների փորումը, արվող շինարարաությունը կարող են փաստել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է թե լայնածավալ պատերազմի, թե Սյունիքի մարզում կատարվողը դեմարկացիա է, այլապես այնտեղ ի՞նչ գործ ունեն ադրբեջանցի զինվորները»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքի դրապասները բաց են թշնամու առաջ, փոխարենը ժողովրդի առաջ զոդվում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան
- Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում. Տարոն Սիմոնյան