Լրագրողին հրող կենդանիների անցյա՞լն է մոռացված, թե՞՝ ներկան..., չեն մարսելու. Կարեն Բեքարյան
«Այս իշխանությունների մոտ լավ է ստացվում լրագրողի հրել, լրագրողի կոպտել։ Խելքները հացի հետ են կերել։ Իրենց թվում է՝ որևէ բան մարսվելո՞ւ է»,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը։
Հիշեցնենք, որ այս պահին Վերքաննիչ քրեական դատարանը հրապարակում է Արա Սաղաթելյանի կալանքի որոշման դեմ փաստաբանների բերած բողոքի վերաբերյալ որոշումը։
Նա հարց հնչեցրեց՝ որևէ մեկին թվում է, թե դա մարսելո՞ւ է, կամ լրագրողին ուղղված կոպիտ հայացքը մարսվելո՞ւ է։
«Թե՞ իրենց կարծիքով իրենց անցյալը մոռացված է։ Այդ նույն էդ անող կենդանիների անցյա՞լն է մոռացված, թե՞՝ ներկան։ Քանի որ հիմա ձեր հետ եմ խոսում, նման իրավիճակներում երբևէ չկոտրվեք, անգամ՝ տրամադրության անկում չունենաք, քանի որ տեսնելու եք էդ անողների այն անկումը, որ սեփական զավակներն են իրենց անիծելու։ Խելքները հացի հետ են կերել»,- վրդովված ասաց Կարեն Բեքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իրավաբան. Լրագրողի նկատմամբ իշխանական ներկայացուցիչների այսօրվա պահվածքը պետք է արժանանա իրավական գնահատականի
- Անդրանիկքոչարյանը հավաքական կերպար է՝ հիշեցնելու իր նմաններին ասպարեզից քշելու անհրաժեշտության մասին. Աբրահամյան
- Քոչարյան Անդրանիկը Եռաբլուրում դուրս է եկել հունից